f

Անկախ

Գերմանական հեռուստատեսությունը բացահայտում է եվրոպացի պաշտոնյաների հսկայական կաշառումը Ադրբեջանի կողմից


Առաջին անգամ չէ, որ բռնատիրական Ադրբեջանը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ արևմտյան պաշտոնյաներին միլիարդավոր դոլարների կաշառք տալու համար, որպեսզի անտեսվի իր սեփական բնակչության և արցախահայության մարդու իրավունքների զանգվածային խախտումները:

«Խավիարային դիվանագիտություն» եզրույթն ստեղծվել է հատկապես եվրոպական կառույցներում Ադրբեջանի կոռուպցիոն գործելակերպը նկարագրելու համար: Ցավոք, որոշ նույնքան կոռումպացված եվրոպացի պաշտոնյաներ հաճույքով գրպանել են Ադրբեջանի կողմից իրենց առաջարկված միլիոնավոր դոլարները:

«Ազդեցության և մանիպուլյացիայի այս բարդ ցանցը բացահայտված է գերմանական ARD հեռուստաընկերության «Am Abgrund» («Անդունդում») բեկումնային ֆիլմում։ Թեև ֆիլմը գեղարվեստական ​​է, սակայն այն հիմնված է մի շարք հետաքննությունների վրա, որոնք կոչվում են «ադրբեջանական լվացքատուն», բացահայտելով, թե ինչպես է Ադրբեջանի  կառավարությունը կաշառում Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչներին։ 2017 թվականին հրապարակված հետաքննությունները պարզել են, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը շարժիչ ուժ եղել 2.9 միլիարդ դոլարի գաղտնի դրամաշնորհային ֆոնդի հետևում, որը կարող է օգնել նրան կաշառել եվրոպացի քաղաքական գործիչներին, գրել է Լամիա Ադիլգիզին globalvoices.org կայքում: 

«Բաքուն խելամտորեն նավարկել է Եվրոպայի իշխանության միջանցքներով՝ գրավելով քաղաքական գործիչներին շքեղ ճամփորդությունների և ուղղակի դրամական վճարումների համադրությամբ։ Նպատա՞կը. ապահովելու, որ այդ ազդեցիկ ձայները բարձրաձայնեն Ադրբեջանի շահերի մասին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի դահլիճներում», գրել է Ադիլգիզին:

Հետաքննող լրագրող Դանիել Հարիխի նկարահանած ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 20-ին, Գերմանիայի խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: Նախատեսվում է հերթական վավերագրական ֆիլմը, որն ավելի կբացահայտի Ադրբեջանի կոռուպցիոն լոբբիստական ​​ջանքերը Եվրոպայում:

Ֆիլմը բացահայտում է և՛ կաշառք տվող ադրբեջանցիներին, և՛ կաշառք վերցնող եվրոպացի պաշտոնյաներին: «Այս պատմության կենտրոնում էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն է, որը քննարկվում է իր կառավարության բռնապետական գործելակերպի համար, ինչպես նաև եվրոպական երկրները, որոնք հայտնի են որպես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների առաջամարտիկներ, որոնք երկար ժամանակ խորհրդային դարաշրջանից ի վեր մենթորներ են եղել զարգացող երկրների համար: Բայց տեղի է ունենում անսպասելին. այդ նվիրական արժեքները տարածելու փոխարեն, թվում է, թե նրանք ևս խոցելի են դարձել կոռուպցիայի նկատմամբ...»։

Ֆիլմը սկսվում է Ադրբեջանի ջանքերի ցուցադրմամբ՝ լռեցնելու իր ներքին հակառակորդներին, որոնք բանտ են նետվում վարչակարգի կողմից տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները խիզախորեն բացահայտելու համար։ Այն պարունակում է դրամատիկ տեսարաններ, որոնք կրկնօրինակում են 2012 թվականին հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ննջասենյակում տեղադրված թաքնված տեսախցիկների կադրերը՝ բացահայտելով նրա անձնական կյանքը: Իսմայիլովան մի շարք հետաքննություններ է իրականացրել Ալիևների իշխող ընտանիքի հետ կապված կառավարության կոռուպցիայի վերաբերյալ: Արտահոսած կադրերը նպատակ ունեին արատավորել լրագրողի հեղինակությունը։ Հետագայում Իսմայիլովան կեղծ մեղադրանքներով բանտարկվեց և երկու տարի անցկացրեց ճաղերի հետևում»:

Ֆիլմը պատմում է «Գերմանիայի Բունդեսթագի մտացածին անդամի՝ Գերդ Մայնեկեի մասին, որը նաև ծառայում է Եվրոպայի խորհրդում: Մայնեկեն բացահայտում է, որ 1949 թվականին ստեղծված այդ հաստատությունը, որն ստեղծվել է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համար, վտանգված է, և որ գերմանացի պատգամավորները ենթարկվել են ադրբեջանական վարչակարգի ազդեցությանը՝ Եվրոպայի խորհրդում իրենց ձայները փոխանակելով փողի, ոսկու, մարմնավաճառների և այլ կաշառքներով՝ դավաճանելով ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները»։

Մայնեկեի՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևի ընդունման փորձը այդ երկրի բազմաթիվ քաղաքական բանտարկյալների համար ձախողվել է այլ անդամների կողմից՝ Ադրբեջանից կաշառք ստանալուց հետո:

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ ռեժիսոր Հարրիխն ասաց. «Խնդիրը դուրս է եկել Ադրբեջանի կառավարության շրջանակներից և ներգրավել արևմտյան քաղաքական գործիչներին ու հասարակություններին՝ Ադրբեջանի բնական ռեսուրսներով սնուցվող կոռուպցիոն պրակտիկայի մեջ: Ցուցադրության հյուրերի թվում էր նաև Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը վերջերս հայտնի է դարձել Ադրբեջանի կառավարության հասցեին իր բուռն քննադատությամբ։ Հենց Շվաբեն վիճարկեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը Վեհաժողովի բացման ձմեռային նստաշրջանի ժամանակ 2024 թվականի հունվարին»։

Շվաբը Global Voices-ին հայտնեց, որ Ադրբեջանի մասին ճշմարտությունն ասելու իր փորձը «համապատասխանում է Եվրոպայի խորհրդի առաքելությանը: Եթե այս կազմակերպության անդամը չի հարգում նրա սկզբունքները, ապա անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»։ Ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական գազը բոյկոտելուց հետո Եվրոպան սկսեց գազ գնել Ադրբեջանից, որը մասամբ ներկրվում է Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, «կարևոր է, որ մենք չանտեսենք մարդու իրավունքների խախտումները հանուն առևտրային հարաբերությունների», ասաց Շվաբը:

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վավերացնելու մերժումից հետո, «ժամանակը [ֆիլմի մեկնարկի համար] ավելի լավ չէր կարող լինել», ասում է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» ուղեղային կենտրոնի նախագահ և Ադրբեջանի կառավարության խիստ քննադատ Ջերալդ Կնաուսը։ Նրա ուղեղային կենտրոնն է 2012 թվականին ստեղծել «խավիարային դիվանագիտություն» եզրույթը և առաջինն էր, որ փաստեց Ադրբեջանի ազդեցությունը Եվրոպայի խորհրդում»։

Կնաուսը նախազգուշացրել է Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից հնարավոր վտարման մասին, եթե նա չազատի իր քաղբանտարկյալներին մինչև 2024 թվականի ապրիլը՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը։

Ադրբեջանում ավելի քան 200 քաղբանտարկյալ կա։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

կաշառք Գերմանիա Ադրբեջան Հարութ Սասունյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին