f

Անկախ

Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

 

«2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ (Նկ. 2)։ Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը (Նկ. 3)։ Բլրից հարավ ընկած դաշտավայրում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները (Նկ. 4)։ 2023 թ-ին սկսված 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I - Ք. հ. I դդ. արտադրական և բնակելի համալիրների ավերակներ, ինչպես և Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով (Նկ. 5), որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասաց արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։

 

Անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին և Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ-ին Արտաշես Ա-ի կողմից և որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն գործել է մինչև Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) և հարակից դաշտավայրում՝ մինչև Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով և դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ - Փոքր Վեդի - Տափերական - Շիրազ գյուղերի միջև ընկած դաշտավայրի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։

               

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռևս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II - Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչև Ք. հ. XV դ-ը։

 

«2003 թ-ից ընթանում են Արաքսի ափին տեղակայված «Գետամերձ թաղամասի» պեղումները, որտեղ բացվել են հունահռոմեական ոճով կառուցված տաճարի ավերակներ, խճանկարներով զարդարված բաղնիքային համալիր, որմնանկարներով բնակելի կառույցներ»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը (Նկ. 1)։

 

Արտաշատի Փոքր Վեդի գյուղին հարող տարածքն ուսումնասիրվել է նաև հայ-լեհական հնագիտական ծրագրի շրջանակում (ՀԱԻ – Վարշավայի համալսարան)։ Ծրագիրն ուղղված է եղել գիտական արդի միջոցների կիրառմամբ Հռոմի Տրայանոս կայսեր Ք. հ. 116 թ-ի արձանագրության հայտնաբերման տարածքի հետազոտմանը։

 

«Արտաշատի հետազոտման արդյունքներին են նվիրված հինգ մենագրություն և շուրջ հարյուր հոդված՝ հրատարակված Հայաստանում և արտերկրում», - ասաց Մկրտիչ Զարդարյանը։

 

Նա նշեց, որ չնայած Հայաստանի պատմության և մշակույթի ասպարեզում իր բացառիկ նշանակությանը, այս հուշարձանի պահպանության ներկայիս վիճակը մտահոգիչ է։ «Նրա դաշտային մասերը շարունակաբար ավերվում են գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ու ավազահանության ընթացքում։ Բլուրների լանջային տարածքը հիմնովին խաթարվում է տարեցտարի աճող Խոր Վիրապի գերեզմանոցի կողմից։ Հատուկ մտահոգության առարկա է վերջին տարիներին ակտիվացած գանձախուզությունը, ինչի հետևանքով շարունակաբար ավերվում են բուն քաղաքի թաղամասերը»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Ըստ նրա՝ հին Արտաշատ հուշարձանի պատշաճ պահպանությունը հնարավոր է ապահովել նրա հիմնական տարածքի՝ 17 բլուրների և հարակից դաշտավայրի, հնագիտական արգելոցի սահմաններում ընդգրկման և այդ կարգավիճակին պատշաճ վերահսկման միջոցով։

 

Պատկերների ցանկ

 

  1. Հին Արտաշատի Գետամերձ թաղամասի համայնապատկերը
  2. Արտաշատի #13 բլրի կարասային դամբարանը և նրա որոշ գտածոները
  3. Արտաշատի հռոմեական ակվեդուկի հիմնամույթերը
  4. Արտաշատի ուրարտական դահլիճի մագնիսամետրիկ հատակագիծը և նրա պեղված հատվածները (տեղամաս 11, 14)
  5. Արտաշատի #17 բլրի մոնումենտալ կղմինդրածածկ կառույցը և նրա այրված տախտակամածի գերանները։

 

19.03.2024թ

-- 
Հարգանքով՝

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռ.՝ +37410 52 70 03

Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումներ Հայաստան ՀՀ ԳԱԱ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին