f

Անկախ

Ինչպե՞ս են արևմտյան առաջնորդներն արձագանքել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքներին


Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 87,28%-ը՝ արձանագրությունների 100%-ի մշակման արդյունքներով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դա հետեւում է ՌԴ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից։

Արեւմտյան առաջնորդները դատապարտել են ընտրությունների արդյունքները՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ։

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրությունները «ազատ ու արդար չեն եղել»: Բորելը հայտարարության մեջ նշել է, որ քվեարկությունն իրականացվել է «ճնշման և ահաբեկման» հիման վրա՝ միաժամանակ ոտնահարելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ընտրությունները ապօրինի են անցկացվել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում, ինչը միջազգային իրավունքի խախտում է։

Եվրամիությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրությունները տեղի են ունեցել «չափազանց սահմանափակ ընտրական իրավունքի» պայմաններում՝ «սրված լինելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած անօրինական ագրեսիվ պատերազմի պատճառով»։

ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի իշխանությունների՝ ընտրություններին միջազգային դիտորդներ չհրավիրելու որոշման կապակցությամբ։

«Սա հակասում է Ռուսաստանի պարտավորություններին և զրկում է ռուս ընտրողներին և հաստատություններին այս ընտրությունների անաչառ և անկախ գնահատականից», - ասվում է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում անցկացված «այսպես կոչված ընտրությունները» «անվավեր են»։

Ռուսաստանում անցկացված ընտրությունները չի կարելի անվանել «իրական», երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը։

«Ռուսաստանն ընտրություններն անցկացրեց առանց ընտրության», - ասել է նա Եվրոպայի արտգործնախարարների գագաթնաժողովի մեկնարկին: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Վլադիմիր Պուտինի վերընտրությունը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության ներսում բռնաճնշումների համատեքստում, և ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմանները չեն պահպանվել, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նաև հիացմունք է արտահայտվել «Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների խիզախության համար, ովքեր խաղաղ կերպով բողոքել են իրենց հիմնարար քաղաքական իրավունքների հանդեպ այս հարձակման դեմ»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանում ընտրությունների արդյունքներն ընդգծում են երկրում «ճնշումների խորությունը» նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք։

«Ռուսաստանի այս ընտրությունները ընդգծում են նախագահ Պուտինի վարչակարգի օրոք բռնաճնշումների խորությունը, որով փորձ է արվում լռեցնել անօրինական պատերազմին դեմ հանդես եկող նրա ցանկացած ընդդիմության», - ասվում է Քեմերոնի հայտարարության մեջ՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմին:

«Պուտինը վերացնում է իր քաղաքական հակառակորդներին, վերահսկում է լրատվամիջոցները, իսկ հետո իրեն հաղթող է հռչակում։ Սա ժողովրդավարություն չէ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ «ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ արդար... Մենք շարունակում ենք աշխատել հանուն արդար խաղաղության, որը կստիպի Ռուսաստանին դադարեցնել իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ միջազգային իրավունքի համաձայն»:

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ընտրություններն անվանել է «ֆարս և ծաղրություն»։ «Դրանք Ռուսաստանի նախագահական ընտրություններն էին, որոնք ցույց տվեցին, թե ինչպես է այս ռեժիմը ճնշում քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին, ընդդիմությանը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրություններում հաղթանակը չունի լեգիտիմություն, քանի որ մարդիկ ազատ չէին ընտրության հարցում, երկուշաբթի հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Այս անազատության մթնոլորտում, իհարկե, չեն կարող լինել ընտրություններ», - ասել է Լանդսբերգիսը Բրյուսելում ԵՄ գործընկերների հետ հանդիպումից առաջ:

Աշխարհում Ռուսաստան նախագահական ընտրություններ Պուտին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին