f

Անկախ

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում մի կետ կա միայն, որը ՀՀ ու Արցախի շահերից է բխում, մի խաբեք ժողովրդին․Վարդան Օսկանյան


 

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում մի կետ կա միայն, որը ՀՀ ու Արցախի շահերից է բխում, մի խաբեք ժողովրդին․Վարդան Օսկանյան

17:42, 16.03.2024

Տարածաշրջան:ՀայաստանԱրցախԱդրբեջան
Թեմա: Քաղաքականություն


 

Եվրոխորհրդարանի որոշման մեջ եթե կա մի կետ, որը գործնական նշանակություն ունի մեզ համար, դա 14-րդ կետն է, որը կոչ է անում  Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրչանց ղեկավարության հետ եւ միջազգային ներկայությամբ եւ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը: Այս մասին ֆեյսբուքան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ Արցախի հարցով հանձնախմբի անդամ Վարդան Օսկանյանը:

«Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում այս մասին, ոնց որ դա գոյություն չունի եւ փորձում ենք այդ փաստռաթուղթը թափահարել որպես Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վկայական: Հերիք է խաբեք այս ժողովրդին, այս փաստաթղթում մի կետ կա, որը ՀՀ շահերից է բխում, դա 14-րդն է, բացեք կարդացեք: Չգիտեմ ՀՀ արտգործնախարարը կարդացել է այս փաստաթուղթը:  Բայց ԱԺ-ում իրեն տրված հարցերից կարծես թե ինքը տեղյակ չի: Հասկանում եմ՝ մի բան եք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կա արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը իրականութուն դարձնել: Եթե ՀՀ իշխանությունները մտափոխվեմ, կամ նոր իշխանություններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կբերեն, հենց Եվրոխորհրդարանի այդ դրույթների հիման վրա, մենք մի հատ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել եւ, այո, միջազգային երաշխիքներով, ապահովել արցախցիների վերադարձը»,- ասաց նա:

 

 

Օսկանյանը նշում է, որ սա պատերազմ չի բերի, ընդհակառակը՝ կայուն խաղաղություն կբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Երբ որ արտգործնախարարը ասում է, որ Օսկանյանը փարիսեցիություն է անում, իսկապե՞ս, կարդացե՞լ ես այդ փաստաթուղթը, ԵՄ-ն էլ է փարիսեցիություն անում: Վերցրու, կարդա այդ փաստաթուղթը, հստակ ասում է, նկարագրում է ապագա կարգավիճակը, կոչ է անում Ադբեջանին նստել բանակցությունների միջազգային ներկայությամբ: Այդ մարդիկ էլ ինչ անեն, եթե մենք չենք ուզում մեր խնդիրները լուծել»,- հավելում է նա՝ նշելով, որ այս առիթը չի կարելի բաց թողնել: 

Վարդան Օսկանյան ԵԽ բանաձև Տեսանյութ Հայաստան խմբագրի ընտրանի

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին