f

Անկախ

5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ․ Արսեն Թորոսյանը տվյալներ է հրապարակել


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է վիճակագրություն՝ 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ:

Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալները տրամադրել է Ներքին գործերի նախարարը։

«2023թ. ընթացքում թե' ՃՏՊ-ների, թե' վիրավորների, թե' զոհերի թիվն աճել է:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը` 18.1%:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով վիրավորվել է 6538 քաղաքացի, 2022թ.-ի 6154-ի համեմատ: Աճը` 6.2%:

2023թ. ՃՏՊ-ների թիվը եղել է 4614, 2022թ.-ի 4306-ի համեմատ: Աճը` 7.2%:

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով 2023թ.-ին ունեցել ենք հետընթաց 2022թ.-ի համեմատ, թեև 2022թ.-ին ունեցել էինք առաջընթաց 2021թ.-ի համեմատ: Իհարկե 100.000 բնակչին ընկնող զոհերի թվով մենք միշտ բարձր զոհերով երկրների շարքին ենք դասվել: 2023թ. համար այդ թիվը 12.6 է, սակայն կարող էր լինել օրինակ 3.7, ինչպես Գերմանիայում է, որտեղ մայրուղիների վրա արագության սահմանափակում անգամ չկա:

Միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ:

Ինչու՞ ենք մենք յուրաքանչյուր առանձին անժամանակ մահվան կամ զոհի դեպքում, կլինի դա երկրի պաշտպանության ժամանակ կամ այլ պատճառով, այդքան ցավում, բայց այս հարյուրավոր ու հազարավոր զոհերի նկատմամբ այսքան անտարբեր:

Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհված այս 1755 քաղաքացիներից մեկը կարող էինք լինել մենք կամ մեր հարազատներից որևէ մեկը, և դժբախտաբար որոշ դեպքերում հենց այդպես էլ եղել է:

Ինչու՞ ենք մենք այդքան անհանդուրժող, երբ այս կամ առիթով խոսում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կարևորության և դրան նպաստող գործողությունների իրականացման մասին:

Չե՞նք ուզում ի վերջի փրկել մեզ, մեր երեխաներին, մեր հարազատներին և ընկերներին:

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է երեք գործոնից.

- վարորդների վարքագծից (ՃԵԿ կանոնների պահպանում)

- ճանապարհային ենթակառուցվածքներից (ճանապարհների ծածկույթ, գծանշումներ, նշաններ),

- տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակից (ամբողջական տեխ.զննում ևն):

Եթե մենք այս երեք գործոնների մասով էական բարելավում չունենանք, ապա այս վիճակագրությունը, որն իրականում կյանքեր են, ոչ թե` թվեր, գնալով վատանալու է»,- գրել է նա:

Արսեն Թորոսյան մահվան ելքով ավտովթար Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին