Սոցիալական հարթակներում արդեն մի քանի օր է, ինչ կեղծ լուրեր են շրջանառվում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մահվան մասին։ Դրանց արձագանքել է կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը՝ հրապարակելով տեսանյութ Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ, որտեղ բարձր տրամադրությամբ զրուցում է։
Հրանտ Թոխատյանը ներկայումս ԱՄՆ-ում է, բուժվում է լավագույն մասնագետների մոտ և գտնվում ապաքինման փուլում։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։