f

Անկախ

Սպանություն Գյումրիում՝ ցայտաղբյուրի մոտ շան միզելու պատճառով․ տուժողի ձերբակալված հարևանին մեղադրանք է ներկայացվել


2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով:

 Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված միջոցառումներով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած անձի ինքնությունը, ով նույն փողոցի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին, ինչպես նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս տուժողի  47-ամյա հարևանն է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել է արնանման նյութի հետքեր,  հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են դեպքի վայրում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ և նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ քննությանը հետաքրքրող հանգամանքների պարզաբանման նկատառումներով։

Քննությամբ պարզվել է, որ նշված հարևանը և տուժողը վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ունեցել՝ վերջինիս շան պատճառով, քանի որ շունը մշտապես միզել է 47-ամյա հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: Դեպքի օրը, երբ 47-ամյա տղամարդը կրկին նկատել է շանը ցայտաղբյուրի մոտ, կրկին վիճաբանություն է առաջացել հարևանների միջև, որի ընթացքում տուժողը հարվածներ է հասցրել 47-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև վերջինս, իր տանից վերցնելով դանակ, գնացել է տուժողի տան բակ, որտեղ դարձյալ վիճաբանել են, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին ու նետելով դանակը՝ դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 47-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցագործությունն առերևույթ կատարելու համար։

Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հարցաքննության ընթացքում վերջինս հաղորդում է ներկայացրել՝ տուժողի կողմից դեպքից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Դեպքի բոլոր հանգամանքներն անաչառ և համակողմանիորեն պարզելուն ուղղված քննչական և ապացուցողական գործողությունները շարունակվում են:

ՀՀ Քննչական կոմիտե Սպանություն Գյումրի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին