f

Անկախ

Ազատման դիմումներից տեղյակ եմ, պատճառներից՝ ոչ․ Մակյանը՝ դատավորներ Արշակ Վարդանյանի, Սերգեյ Մարաբյանի, Կարեն Մարդանյանի հրաժարականի մասին


Դատավորների ազատման դիմումներից տեղյակ եմ, պատճառներից՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ անդրադառնալով դատավորների հրաժարականներին։

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ դատավորներ Արշակ Վարդանյանը, Սերգեյ Մարաբյանը, Կարեն Մարդանյանը հրաժարական են տվել, քանի որ իշխանությունների ձեռքում են հայտնվել նրանց հասցեին արված քննադատություններ պարունակող անձնական գրագրություն։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դատավորն իր հեռախոսը ստուգել է, արդյոք գրագրություն կա, որի հանրայնացման դեպքում անհարմար դրության մեջ կհայտնվի՝ Մակյանը պատասխանեց․ «Ես հեռախոսս ստուգելու որևէ կարիք չունեմ։ Ազատման դիմումներից տեղյակ եմ, պատճառներից՝ ոչ»։ Հարցին՝ արդյո՞ք իր համար մտահոգիչ կլինի, եթե պարզվի, որ իսկապես դատավորներն ազատվել են ներքին գրագրության պատճառով՝ դատավորը նշեց, որ բովանդակությունն իմանալուց հետո կարող է ասել։
Անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ ճնշումների մասին «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին ՝ Մակյանը նշեց, որ ինքն անձամբ երբևէ ճնշում չի զգացել, և արդարացման դատական ակտերի աճը ցույց է տալիս, որ ճնշումներ չկան։ Ինչ վերաբերում է ԲԴԽ աշխատակազմի կողմից պատրաստված տեսաֆիլմին՝ աղմկահարույց գործերով ձգձգումների վերաբերյալ, ապա ըստ Մակյանի՝ դա խնդրահարույց չէ, ԴԴ-ն ունի օրենսդրական լիազորություն՝ վիճակագրության և ամփոփման։

«Ես համարում եմ, որ դա ընդամենը գործերի ամփոփում է եղել։ Իհարկե, ես չգիտեմ, թե գործերն ինչ սկզբունքով է ընտրված»,- նշեց դատավորը։

Մեսրոպ Մակյան դատավորներ ԲԴԽ հրաժարականի պատճառ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին