Ես որևէ մեկի հասցեին ոչ մի վիրավորական բան չեմ ասել, որևէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցել, որևէ գրագրություն չեմ հանրայնացրել, չեմ հրապարակայնացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ դատավորներ Արշակ Վարդանյանը, Սերգեյ Մարաբյանը, Կարեն Մարդանյանը հրաժարական են տվել, քանի որ իշխանությունների ձեռքում են հայտնվել նրանց հասցեին արված քննադատություններ պարունակող անձնական գրագրություն և, ըստ լուրերի, գրագրությունն իշխանությունների ձեռքում է հայտնվել Ռուբիկ Մխիթարյանի «թեթև ձեռքով»։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ գրագրությանը մասնակցել է նաև դատավոր Անդրանիկ Մնացականյանը, և, չի բացառվում, որ նա ևս հրաժարական կներկայացնի։
Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Մնացականյանն այլ մեկնաբանություններից զերծ մնաց։