f

Անկախ

Ըմբոստություն արցախցիների կողմից լինելու է. Մետաքսե Հակոբյան


Արցախի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ կան. Նրանք ժամանակ առ ժամանակ կանչվել են ինչ-որ անհասկանալի հարցեր են տրվել, որոնց իմաստը նաեւ հարցաքննվողները չեն հասկացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

«Նպատակը պարզ է, նախ ճնշել, վախեցնել արցախցի պաշտոնյաներին, որպեսզի հանկարծ որեւէ գործընթաց չփորձեն իրականացնել, թեպետ ես ասեմ, որ ոչ Արցախի ԱԺ-ի, ոչ կառավարության նպատակն այստեղ իշխանափոխություն անելը չէ: Այստեղ զուտ մեր շահերի պաշտպանությունն է, որից չենք ընկրկելու: Իհարկե, կլինեն մարդիկ, որ էդ շարքերից դուրս կգան այդ ճնշումների արդյունքում, բայց ես ասեմ, որ շատ-շատերը տրամադրված։ են, որ որեւէ ճնշում իրենց վրա չի ազդելու»,-ասաց նա:

Արցախցի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է  արցախցիների ցասումից. «Հավատացեք, առաջին օրերին դժվար չէր 120 հազար արցախցուց գոնե 70 հազարով դուրս գալ, փողոցները ողողել, բայց մենք ավելի բարձր գիտակցություն ունեինք, քան այս իշխանությունները: Մենք հասկանում էինք, որ Հայաստանը այս իշխանությունը չէ եւ մենք վնաս չենք տալու Հայաստանին: Ամեն ինչ պետք է արվի հավասարակշռված:

Ես կարծում եմ՝ ըմբոստություններ լինելու են արցախցիների կողմից: Անկախ նրանից, իշխանությունները կփորձեն դա կանխել, թե ոչ, դա լինելու է, որովհետեւ մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ իշխանությունները ցանկացած ծրագիր իրականացնում են, որպեսզի վտարեն այստեղից Արցախից եկած հայերին»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյան արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան Տեսանյութ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին