f

Անկախ

Այդ մարդը դեղին մամուլի արքայից չդարձավ ոչ պետական, ոչ էլ քաղաքական գործիչ. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի մասին


Այդ մարդը դեղին մամուլի արքայից չդարձավ ոչ պետական գործիչ, ոչ էլ քաղաքական գործիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտրարությանը, թե 2023-ի սեպտեմբերի 19-ի հայտարարել, որ «Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա», որպեսզի արցախահայերին Արցախում մնալու հնարավորություն լինի։

«Իրականում ինչ է տեղի ունեցել. երբ սեպտեմբերի 19-ին թշնամին սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը, ավելի ուշ մենք իմացանք, որ Սղնախ գյուղում գյուղապետի 2 որդիները, հայրը զոհվել են, իրենք խաղաղ բնակիչներ էին: Այսինքն պատերազմը սկսվեց խաղաղ բնակչությանը թիրախավորելով: Եթե դա վտանգ չէր, ապա ինչ էր:

Սեպտեմբերի 20-ի լուսաբացին արդեն ադրբեջանցի զինվորները զինված Կրկժան թաղամասում էին Ստեփանակերտի, որտեղ գտնվում էր 9-րդ դպրոցը, որի ապաստարանում ամենաշատ երեխաներն էին: Մարդիկ, որոնք տներից դուրս էին եկել, չկարողացան վերադառնալ: Եթե դա ցեղասպանության վտանգ չէր, ապա ի՞նչ էր, թող պատասխանի ամենագետ երկրի ղեկավարը: Ի վերջո,  սեպտեմբերի 20-ին թնշամին համաձայնեց չկրակել խաղաղ բնակչության վրա, երբ համաձայնություն եղավ Արցախի նախագահի կողմից քննարկել իրենց հետ հրադադարի պայմանները եւ չարաբաստիկ  համաձայնությունը ձեռք բերել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը տեսնում էր, որ արտաքին ուժեր կան, որոնք նաև դրդում են էթնիկ զտումներ իրականացնող ուժին և աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, հասնեն Հայաստան եւ աջակցեն իշխանափոխությանը, քանի որ եղած ռեսուրսները ՀՀ-ում չեն հերիքում, Մետաքսե Հակոբյանն ասաց. «2020-ի դեկտեմբերի 15-ին Արայիկ Հարությունյանը նման մի հայտարարություն արեց, ասելով, որ սեւ ու մութ ուժերը թույլ չեն տվել իրեն ղեկավարել պատերազմի ժամանակ: Ես այդ ժամանակ գլխավոր դատախազին ասել եմ, որ հետաքննություն սկսի այդ հարցով: Այստեղ գուշակել պետք չի, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին էր: ՀՀ իշխանությունների կողմից խոչընդոտներ կային այդ գործի վարույթն իրականացնելու ընթացքում: Նման մի հայտարարություն այսօր անում է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարը խոսում է ըստ օդում կախված լուրերի»:

Նրա խոսքով, 2020-ից ի վեր Հայաստանի իշխանությունները թիրախավորում էին ռուս խաղաղապահներին. «Նիկոլ Փաշինյանը միշտ նշանակում է մեղավորներ եւ փնտրում է մեղավորներին պատժելու ճանապարհներ: Մեղավոր է ռուս խաղաղապահը, մեղավոր է արցախցին, Արցախի իշխանությունները: Այնինչ միակ պատասխանատուն ու մեղավորը ՀՀ վարչապետն է, որ Արցախը հայտնվեց այս վիճակում»:

Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյան արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին