Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։ Այս տեղեկությունը Անկախին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին։
«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ լրատվամիջոցների` ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։