f

Անկախ

Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու մեր հանրային կառավարման թայֆայական ու դիլետանտ կառավարումը...


Երեկ Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի ունեցած շատ կարևոր ու թեժ քննարկման ելույթներից մեկը պահանջում է հատուկ անդրադարձ։ Քննարկման ժամանակ մի անդամ ներկայացնում էր, թե ինչպես են իրենք քաղաքապետարանում նայում նախագծերն ու դժգոհում դրանց լուծումներից։ Քանի որ արդեն այս մասին հանրային խոսվել է կարծում եմ կարող ենք արդեն բացել խաղաքարտերը։

Շուրջ մեկ տարի է Երևանի քաղաքապետարանում գործում է ինչ որ ոչ-ֆորմալ խորհուրդ հինգ ճարտարապետների մասնակցությամբ։ Քանի որ ինձ դեռ չի հաջողվել գտնել որևէ իրավական փաստաթուղթ այդ կազմի վերաբերյալ, ապա ինձ մնում է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանում ինչ որ մեկն իր ճաշակով ընտրել է ոլորտի «բարձր որակավորում» (մեջբերումը ՔՊ նախընտրական ծրագրից) ունեցող ներկայացուցիչներ, ովքեր շաբաթական մեկ անգամ մի քանի ժամ դիտարկում են, գրեթե բոլոր խոշոր նախագծերը և տալիս իրենց կարծիքը (հասկանալ համաձայնությունը) դրանց վերաբերյալ։ Ցավոք այս վեր-իրավական գործունեության մաս են կազմում նաև իմ և ավելի երիտասարդ սերնդի գործընկերներ, ովքեր պատրաստ են «անվճար» հիմունքներով խորհուրդ տալ Երևանի քաղաքապետարանին՝ լինելով ընտրյալներից մեկը։ Ընտրյալ լինելու հաճույքի մասով հասկանալի է. ամիսներով անպատասխան մնացած դիմումի համար մեկ այլ գործընկեր դիմում է խնդրանքով գործն արագացնել, կամ պատվիրատուն նախապատվություն տալիս է «ընտրյալներին» և ոչ սովորական մահկանացու ճարտարապետներին, կարելի է այս ցանկը շարունակել։

Հատկապես վերջինի մասով բոլոր ճարտարապետներն ունեն պատմություններ, երբ արագ թույլտվություն ստացող ճարտարապետներն ունեն հատուկ սիրելի կարգավիճակ պատվիրատուների։ Կարելի է դիտարկել նաև նշված անձանցից մի քանիսի նախագծային կազմակերպությունների պատվերների թռիչքաձև աճն ու հասկանալ, որ նախկինում իրենց քաղաքային մտահոգությունները պայմանական ասված «նարեկսարգսյանական» քաղաքաշինական խորհուրդները չէին, այլ այն որ իրենք այնտեղ չեն։ Ի դեպ այդ կազմում անփոփոխ է մնում բոլոր իշխանությունների հետնամուտքերում հարմար տեղավորված Լևոն Վարդանյան անունով Հին Երևան տապալված նախագծի հեղինակը, ով հայտնի է իր «սկզբունքայնությամբ»։

Իհարկե ինձ զարմացրել է միշտ նման «միամտությունը» իշխանություններին մոտիկ լինելու մասով։ Հատկապես համեմատաբար երիտասարդների դեպքում երբ իրենց մասնագիտական կարողությունների գերագնահատման արդյունքում հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին։ Ի դեպ հրապարակային աղբյուրներում այդ հինգ անդամներից որևէ մեկը չունի տարածական պլանավորման (հասկանալ քաղաքաշինության) արտոնագիր տրամադրված Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից, ինչպես նաև քաղաքային պլանավորման նախագծերի պատշաճ փորձ։ Այսինքն նրանք խորհուրդներ են տալիս մի թեմայով որի իրավունքը չունեն։

Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու մեր հանրային կառավարման թայֆայական ու դիլետանտ կառավարումը... ցավոք այս անգամ արդեն երիտասարդ ու «նոր սերնդի» ճարտարապետների կողմից։

Հ.Գ.-Երեկվա քննարկման և իմ մասնակցությամբ միջադեպի մասին երևի մեկ այլ առիթով։ Միայն նշեմ արդեն դիմել եմ Հայաստանի ճարտարապտների պալատի խորհրդին այդ միջադեպի վերաբերյյալ բարեվարքության քննություն անցկացնելու համար։ Ավելի ուշ կդնեմ տեսագրություններ եթե լինեն։

Հ.Գ.2-Նման իրավիճակ է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների գիտամեթոդական անհասկանալ խորհրդում, բայց դա երևի մեկ այլ առիթով։

Հ.Գ.3-Նկարում Պիկասոյի հայտնի նատյուրմորտն է, որի մյուս կողմում ավելի ուշ մեկ այլ նկար բացահայտվաց։ Համընկնումները պատահական են։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Քաղաքաշինություն Երևանի քաղաքապետարան ճարտարապետություն խմբագրի ընտրանի Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին