f

Անկախ

Ես Հայաստանից ոչ փորձել եմ դուրս գալ, ոչ էլ որևէ մեկն ինձ ծանուցել է, որ մեր ելքը փակ է. Դավիթ Գալստյան


Ես Հայաստանից ոչ փորձել եմ դուրս գալ, ոչ էլ որևէ մեկն ինձ ծանուցել է, որ մեր ելքը փակ է, ես էլ մամուլից եմ տեղեկացել, որ նման բան կա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված հարուցված քրեական գործին՝ նա նշեց, երբևէ ՀՀ քննչական մարմինների կողմից չի հրավիրվել հարցաքննություն։ «Անգամ տեղյակ էլ չեմ, որ Արցախի հանձնման կամ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված գործի քննություն է իրականացվում։ Ավելին, չեմ էլ կարծում, որ այս իշխանության օրոք ճշմարտությունը կարող ենք իմանալ, թե ինչու հանձնվեց Արցախը, քանի որ հենց այս իշխանություններն են բերել պատերազմը և հանձնել Արցախը, նրանք հենց այդ նպատակով են իշխանության եկել։ Ես մնում եմ իմ համոզման, որ այս իշխանության օրոք այս իշխանության արածները չեն բացահայտվելու»։

Նա ընդգծեց, որ Արցախի ԱԺ խմբակցություններով հանդիպումներին մասնակցում են նաև Արայիկ Հարությունյանի թիմակիցները։

«Կարծում եմ, նրանք էլ են հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրականացնում, ցավոք, ավելի ուշ հասկացան, քան անհրաժեշտ էր։

Նրանց հարցաքննության հրավիրելու մասին ևս տեղեկություններ չունեմ։ Գիտեմ, որ մեկ անգամ նախագահին են հրավիրել, բայց այլ հարցով, իսկ կոնկրետ Արցախն հանձնելու պահով՝ իմ համար այնքան պարզ է, թե ոնց է հանձնվել, որ եթե հիմա փորձեն մեղքը բարդել Արցախի պատգամավորների վրա՝ դա ուղղակի չափազանց շինծու է երևալու։ Եթե նման բան կա, ապա դրանք այդ իշխանության արբանյակներն են և դրանով փորձում են մաքրագրել այն հանցանքը, որը կատարել է այս իշխանությունը՝ այս անգամ մեղավոր նշանակելով այլ քաղաքական ուժերին կամ այդ քաղաքական ուժերին ներկայացնողներին»,- ասել է արցախցի պատգամավորը։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա Դ. Գալստյանը համոզմունք է հայտնել, որ դա համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ «Թե ինչու նա հրաժարական տվեց՝ դրա պատասխանը կարող է տալ Նիկոլ Փաշինյանը։ Դա եղել է Արայիկ Հարությունյանի որոշումը, հիմա շատերը ներկայացնում են, թե ճնշումների ներքո է հրաժարական տվել, բայց ես վստահաբար պնդում եմ, որ Արայիկ Հարությունյանի վրա ամենամեծ ճնշումը եղել է 2020 թ-ի նոյեմբերի 13-ին, երբ 4 քաղաքական ուժեր պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բայց նա այն ժամանակ հրաժարական չտվեց։ Այն խոսակցությունները, թե ներքին քաղաքական ճնշումների ներքո է հրաժարական տվել՝ իրականությանը չի համապատասխանում։

Եթե եղել է ճնշում, ապա մենք տեղյակ չենք, միգուցե արտաքին ուժերի կամ ՀՀ իշխանությունների կողմից է եղել այդ ճնշումը, որի մասին մենք տեղյակ չենք։ Միանշանակ է, որ ներսում նման ճնշում չի եղել, հակառակը՝ Արայիկ Հարությունյանին փորձում էին համոզել, որ ստեղծված իրավիճակում այդ որոշումը սխալ էր, բայց Արայիկ Հարությունյանը ականջալուր չեղավ ու գնաց այդ քայլին»,- ասաց Դ. Գալստյանը։

Դավիթ Գալստյան արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին