f

Անկախ

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումն իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու. Արսեն Թորոսյան


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը։

«Չէի կարող անմասն մնալ մի շարք դեղերի դեղատոմսով բաց թողնելու որոշմանը, որը ուժի մեջ է մտել մարտի 1-ից, քանի որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իմ նախաձեռնությամբ է դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել մինչև մեր առողջապահական համակարգը (թե՛ բուժաշխատողները, թե՛ էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինի այն հնարավորինս սահուն ներդնելուն:

Այն, որ բազմաթիվ դեղեր պետք է դեղատներից բաց թողնվեն միայն դեղատոմսով, շատ հիմնավորված որոշում է, ինչպես աշխարհի շատ երկրներում: Այլ նպատակներից զատ նման որոշումը երկու հիմնական նպատակ ունի, որպեսզի քաղաքացիները ինքնաբուժումով չզբաղվեն հենց իրենց իսկ վնաս չտալու համար, ինչպես նաև հակամիկրոբային (անտիբիոտիկներ) դեղերի չարաշահման պատճառով չունենանք անտիբիոտիկակայուն միկրոբներ, որոնց վրա այլևս չեն ազդի եղած անտիբիոտիկները:

Միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ այս համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Բազմաթիվ են ահազանգները թե՛ մեր քաղաքացիներից, թե՛ բուժհիմնարկներից, թե՛ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարևոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե՛ կանոնակարգային են, թե՛ ենթակառուցվածքային`

- Բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Դեղատների բուժանձնակազմը ցանկալի կլիներ, որ անցներ վերապատրաստման դասընթացներ:

- Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգը անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:

- Բազմաթիվ են ահազանգերը, երբ բժիշկները անհաչափ շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա և, հետևաբար, մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողների համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ՝ դրանից օգտվելու մասին:

- Համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին՝ առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր: Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով:

- Դեղատներից ահազանգեր կան, որ նրանք չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան՝ ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ որոշ դեղատոմսով դուրսգրվող դեղեր ներմուծված չեն ԱՐՄԵԴ համակարգ:

- Մեծ բաց կա բժշկական գաղտնիքի հասանելիության դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը, բայց, փաստորեն, այս պահին դեղատան աշխատակիցը կարող է տեղեկանալ, թե պացիենտը ինչ հիվանդության համար է գնում այդ դեղը, ինչը պարզապես անթույլատրելի է:

Այլ խնդիրներ էլ կան, բայց սրանք, իմ կարծիքով, ամենակարևորներն էին, որոնց մասին ինձ տեղեկություններ են հասել: Այս խնդիրները կա՛մ պետք է շատ արագ հասցեագրվեն, կա՛մ համակարգի գործարկումը կրկին պետք է հետաձգել:

Հ.Գ. Այս խնդիրների պատճառով է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը, առանց դեղատոմսի առկայության, և նրանց որևէ մեկը չի կարող մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն»,-գրել  նա:

Հայաստան Արսեն Թորոսյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին