f

Անկախ

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է հարթակ, որում ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։ Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։

ԳԱԱ-ից Անկախին հայտնում են, որ հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումն է՝ վիճակը մինչև պատերազմը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

«Հարթակը հատուկ ձևաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները, առանձին մանրամասները։ Ահազանգերի բաժնի հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը և կոնկրետ դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո», - ասաց գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշեց, որ բացի հարթակից «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):

«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման և պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների և պրակտիկաների վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված և անկողմնակալ, ինչն էլ պայմանավորում է արդյունքների օգտագործելիության բարձր մակարդակը: Թիմը համապատասխան տեսական, գործնական և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն», - ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ միջազգային և հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Մոնումենտ վոթչի» նյութերը որպես չեզոք գիտական արդյունք և իրավիճակների անկողմնակալ փաստագրում: «Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Թիմը համագործակցում է ասպարեզի մի շարք կազմակերպությունների և խմբերի՝ Caucasus Heritage Watch-ի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Save Armenian Monuments-ի հետ», - ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ:

ՀՀ ԳԱԱ Արցախի մշակութային ժառանգություն Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին