f

Անկախ

Շուռնուխցիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան


2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու հայտնվելը։ Մարդիկ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, մտքներով էլ չէր անցնում, որ հաջորդ պահին կարող են անտուն և անհայրենիք մնալ։

Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտեր՝ բացառությամբ դավաճան իշխանությունների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատվածը՝ բնակիչներով հանդերձ, հանձնեցին թշնամուն։ Լավ է՝ մարդիկ գոնե կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցված հատվածից։

Վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում։ Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները։ Նա ուղիղ եթերում է արել դա այսօր՝ հայտարարելով, թե ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ զինված ուժերն էլ են արդեն հեռացված սահմանից։ Հետևաբար վտանգի տակ է ոչ միայն մեր Հայրենիքի այդ հատվածը, այլև այնտեղ բնակվող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթե զորքն այնուամենայնիվ դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգված են նաև զինվորականները։ Որովհետև առաջ գալով՝ թշնամին հղվելու է հենց Նիկոլի խոսքերին՝ ասելով, թե ի՞նչ գործ ունեն հայ զինվորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն»,- գրել է նա։։

Հրանտ Մելիք-Շահնազարյան Տավուշի մարզ Շուռնուխ գյուղ Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին