f

Անկախ

Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ. «Հայաքվե»


Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքվի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանին հանձնելու Տավուշի մարզի չորս գյուղեր՝ որպես սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, միջպետական նշանակության ճանապարհների հատվածներ գտնվում են Բաքվի օկուպացիայի ներքո և, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար հայտարարվել է, որ ադրբեջանական զորքերը մեկ սանտիմետր անգամ հետ չեն քաշվելու իրենց զբաղեցրած դիրքերից։

 

Ադրբեջանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետևանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտվողական քաղաքականության և միակողմանի զիջումների։

Հերթական անգամ համոզվեցինք, որ գործող իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդեպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բաքվի այս սանձարձակությունը ցույց է տալիս նաև, որ Փաշինյանի վարչախմբի իշխանության ներքո Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային և ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցությունը։

Այս վարչախումբը ծրագրված կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդավանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու ավերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ։

Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինյանի վարչախումբն այլևս որևէ իրավունք չունի Հայաստանի անունից բանակցություններ վարելու և պետք է օր առաջ հեռանա՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանության ձևավորման համար, որը կհամախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար»:

Հ. Գ. լուսանկարում` Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղի դիտակետ-աշտարակը:

ՀայաՔվե ՖԲ Գրառում Ադրբեջան տարածքային զիջումներ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին