f

Անկախ

Ուտելուց հետո քնկոտության և ուժասպառության 7 պատճառ


Թվում է, թե ճաշից կամ ընթրիքից հետո մենք պետք է առույգանանք, չէ որ համալրել ենք մեր էներգիայի պաշարները: Բայց շատերն ուտելուց հետո  պարզապես ոչինչ չեն կարողանում անել, հորանջում են և իրենց լիովին ուժասպառ  են զգում։ Արդյո՞ք սա նորմա՞լ է, թե՞ պետք է դիմել բժշկի:

Ենթադրվում է` եթե  առողջ եք և չունեք  մարսողական համակարգի խնդիրներ, ապա նախաճաշը, ճաշը և ընթրիքը որևէ դժգոհության պատճառ չպետք է դառնան: Օրգանիզմը  լրացնում է կալորիաների և էներգիայի իր պաշարը, ծախսում է դրանք իր կարիքների վրա, դուք էլ լիցքավորված` պատրաստ եք հաջորդ աշխատանքին: Բայց բոլորի մոտ չէ այսպես: Հաճախ մարդիկ, նույնիսկ թեթև խորտիկից հետո, թուլություն են զգում և սկսում հորանջել, նրանց գլուխը գործնականում «անջատվում» է,  և ժամանակ է պահանջվում՝ նորից ինչ-որ բան անելու համար:

Ինչու՞ է դա տեղի ունենում, և ո՞ր դեպքերում են այս ախտանշանները վկայում առողջական խնդիրների մասին: Այս մասին «DoctorPiter.ru»-ին պատմել է գաստրոէնտերոլոգ Յուլիա Զոտովան։

Պատճառները շատ են, ամեն մեկն ունի իրենը

Ճաշից հետո քնելու անդիմադրելի ցանկություն զգալու պատճառները բազմաթիվ են: Հետճաշյա  հոգնածությունը հնարավոր է նաև համեմատաբար առողջ մարդկանց մոտ, եթե նրանք «ծանր» սնունդ են ընդունել, կամ պարզապես չափից շատ են կերել, ալկոհոլ են խմել: Բացի այդ, նման զգացողություններ  հնարավոր են, եթե ձեր սննդակարգն առողջ չէ`  ճաշացանկում շատ անառողջ ուտեստներ կան, կամ ընդհանրապես ձեր սննդակարգը խախտված է։

Այնուամենայնիվ, նման դրսևորման պատճառ կարող է դառնալ նաև օրգանիզմի հատուկ կարգավիճակը` հղիությունը, դաշտանադադարի շրջանը. սա կապված է հորմոնային փոփոխությունների հետ: Մեկ այլ պատճառ է օրգանիզմում գլյուկոզայի կտրուկ տատանումը` պայմանավորված դիաբետով, նաև մարսողական համակարգի հետ կապված խնդիրները:

Կան տվյալներ, որ ուտելուց հետո քնկոտության և հոգնածության առաջացումը կախված է մեր ցիրկադային ռիթմերից: Երբ այն  ձախողվում է, մենք զգում ենք ոչ թե առույգություն, այլ թուլություն։ Բայց այս տեսակետը  դեռևս սապացույցի կարիք ունի: 

Ուտելուց հետո հոգնածության և քնկոտության զգացումը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով, որոնց ստորև կանդրադառնանք:

Արթնության և հանգստի ռեժիմի խախտում

Եթե ​​մարդը շատ է աշխատում և շատ քիչ է հանգստանում, իսկ քնին հատկացնում է օրական 5-6 ժամ, ապա ուտելուց հետո քնկոտությունը  երկար չի սպասեցնի։ Կերակուրը մարսելու համար օրգանիզմը  մեծ էներգիա է ծախսում, ուստի, եթե դուք քրոնիկ քնի պակաս եք զգում, ճաշից հետո ձեզ քնկոտ կզգաք։

Օրգանիզմի  ջրազրկում և հեղուկի պակաս

Եթե ​​խմելու ռեժիմը խախտվում է, ապա օրգանիզմում արյան ընդհանուր ծավալը պակասում է, իսկ ճնշումը՝ նվազում։ Հետևաբար, ուտելուց հետո դուք կարող եք զգալ քնկոտություն եւ հոգնածություն:

Մարսողության համար պահանջում է արյան  լավ մատակարարում

Մեր օրգանիզմում մարսողության գործընթացը սկսվում է բերանի խոռոչից՝ դեռ ծամելու ժամանակ։ Այնուհետև սնունդը մտնում է ստամոքս՝ հետագա մարսողության համար: Մարսողության գործընթացը  պահանջում է  մեծաքանակ  էներգիա և թթվածին, ուստի սովորականից շատ արյուն է մտնում ստամոքս-աղիքային համակարգի արյունատար անոթներ. տեղի է ունենում արյան հոսքի վերաբաշխում: Արդյունքում  ուղեղը, թոքերը, սիրտը կարող են պահանջվածքից ավելի քիչ արյուն ստանալ: Սա հանգեցնում է թուլության և հոգնածության:

Պարզ ածխաջրեր սննդակարգում

Պարզ ածխաջրերը՝ խմորեղենը և զանազան թխուկները, շաքարավազը, շոկոլադը, արագ յուրացվում  և ներծծվում են օրգանիզմի կողմից: Արդյունքում` դրանց ընդունումից հետո մենք սկզբում զգում ենք էներգիայի մեծ հոսք, բայց 30 րոպե հետո նորից ուզում ենք քնել։

Թարմ օդի պակաս փակ տարածությունում

Եթե ​​սենյակը, որտեղ ընդունում եք  սնունդը, վատ է օդափոխվում, ապա օդում կարող է առաջանալ  ածխաթթու գազի ավելացված խտություն։ CO2-ը բացասաբար է ազդում ուղեղի վրա, ինչը կարող է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջացնել:

Տրիպտոֆան ամինաթթու պարունակող մթերքներ

Որոշ մթերքներ պարունակում են մեծ քանակությամբ տրիպտոֆան ամինաթթու: Այս նյութով հարուստ են հնդկահավի միսը, պանիրը, սպանախը, բանանը։ Այս ամինաթթուն ներգրավված է սերոտոնին հորմոնի ձևավորման մեջ, որը պատասխանատու է հանգստության և հաճույքի զգացողության  համար, ինչպես նաև մելատոնինի  արտադրության, որը պատասխանատու է քուն-արթնության ցիկլի համար: Ըստ այդմ՝ տրիպտոֆանով հարուստ մթերքներ օգտագործելիս առաջանում է թուլացում և քնկոտություն։

Հիվանդություններ, որոնք առաջացնում են քնկոտություն

Ուտելուց հետո քնկոտությունն ու թուլությունը կարող են նաև լուրջ հիվանդության  նշան լինել.

  • Լեղուղիների դիսկինեզիա, խոլեցիստիտ- այն դրսևորվում է  ուտելուց հետո աջ կողմում ծանրության զգացումով, թուլությամբ, սրտխառնոցով:
  • Շաքարային դիաբետ - բնութագրվում է թուլությամբ, քաղցի շարունակական զգացողութամբ, քաշի կորստով, գլխապտույտով:
  • Հիպոթիրեոզ - ուղեկցվում է քնկոտությամբ, անտարբերությամբ, վատ տրամադրությամբ, գլխացավերով:
  • Ասթենիկ սինդրոմը ինֆեկցիոն հիվանդությունից  հետո - բնութագրվում է հանգստանալու և պառկելու մշտական ​​ցանկությամբ: Այն կարող է սրվել  ուտելուց հետո: Ասթենիան դրսևորվում է  գրիպից և COVID-19-ից հետո:

Օգտակար խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

Ուտելուց հետո առույգ  և ակտիվ զգալու համար բավական է հետևել մասնագետի խորհուրդներին.

  •  սնվեք  մաքուր, լավ օդափոխվող սենյակում, եթե եղանակը թույլ է տալիս, սնվեք դրսում (այգում, պատշգամբում);
  • փորձեք բավականաչափ քնել՝ ամեն օր քնին  հատկացնելով 8-9 ժամ; 
  • կանոնավոր կերպով ապահովեք ֆիզիկական ակտիվություն;
  • ժամանակ հատկացրեք   մաքուր օդում զբոսանքներին;
  • սնվեք   փոքր չափաբաժիններով; 
  • օրվա ընթացքում խմեք մինչև 1,5-2 լիտր ջուր;
  • սննդակարգում ներառեք ամբողջական սպիտակուցներ (հավի կրծքամիս, հնդկահավ, ընկույզ), թարմ բանջարեղեն և մրգեր, օմեգա 3-6-ով հարուստ բուսական յուղեր (կտավատի սերմեր, ձիթապտղի յուղ):

 

Աղբյուրը` https://doctorpiter.ru

 

առողջություն խմբագրի ընտրանի մարսողական խանգարումներ բժիշկ սնունդ

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին