Ադրբեջանի ախորժակը բացվում է երկրաչափական պրոգրեսիայով: Բաքուն հիմա էլ Հայաստանից պահանջում է «անհապաղ» իրեն հանձնել 4 գյուղ։
Ինչպես հայտարարում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայությանը, «դրանց պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»։
Մուսթաֆաևի մամուլի ծառայությունում հայտնել են Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովների հանդիպումների մասին, որոնք ստեղծվել են պետական սահմանի սահմանազատման համար։
«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի և Քյարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։