Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկում է արտգործնախարար Դմիտրի Կուլեբային պաշտոնանկ անելու հարցը։ Այս մասին Strana-ին հայտնել են նախագահականին մոտ կանգնած աղբյուրները։
Ավելին, ի սկզբանե նախատեսվում էր նրան գործուղել Լոնդոն՝ որպես դեսպան, սակայն հետո որոշվել է Վալերի Զալուժնիին նշանակել այդ պաշտոնում։
«Կուլեբայի հետ կապված շատ հարցեր կան: Մասնավորապես, բազմաթիվ դժգոհություններ կան՝ կապված ԱԳՆ-ի տրամադրած դեսպանների թեկնածությունների հետ։ Ընդհանուր առմամբ, դժգոհություն կա դիվանագիտական ծառայությունից»,- ասել է աղբյուրը։
Կուլեբայի փոխարեն, ըստ նրա, «ամենահավանական թեկնածուն» նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան է, որը վերահսկում է արտաքին քաղաքական ուղղությունը։
Այսօր ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ լքում է պաշտոնը։