f

Անկախ

Իրանը խորհուրդ է տալիս Հայաստանին «սիրել մերձավորին», իսկ Հայաստանը փորձում է Իրանի ռեսուրսն օգտագործել ի շահ իրեն. ИА REX


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այց կատարեց Իրան, ուր, եթե դատենք ըստ պաշտոնական հաղորդագրությունների, իր իրանցի գործընկերոջ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ քննարկեց «համագործակցության զարգացման հեռանկարները պաշտպանության ոլորտում»: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և «վերահաստատել են իրենց դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ»: Յուրաքանչյուր այլ իրավիճակում Պապիկյանի այսպիսի այցին հարևան երկիր կարելի էր սովորական իրադարձության նշանակություն վերագրել: Բայց դա տեղի էր ունենում Ռուսաստանի և Հայաստանի բարդացած հարաբերությունների, Արևմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմա-տեխնիկական հարաբերությունների ընդլայնման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրների խորապատկերում: Ի՞նչ կա այդ ամենի ետևում: Այդ մասին մտորում է REX-ի մեկնաբան Ստանիսլավ Տարասովը:

«Պապիկյանի այցը Թեհրան իրոք կարելի է համարել «նշանային» և նույնիսկ առեղծվածային: Երևանը փորձում է «ճշտել ժամացույցը» Իրանի հետ ինչ-որ որոշումներից առաջ և հնարվոր է՝ կանխել տարածաշրջանում իրադարձությունների ինչ-որ ենթադրվող ընթացք: Խոսքն առաջին հերթին Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հեռանկարների մասին է, մասնավորապես՝ Գյումրիի բազայի ապագայի մասին: Երկրորդ՝ Երևանն անհանգստացած է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խնդիրներից, կփորձի բռնակցել Մեղրիի շրջանը այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը գործարկելու համար, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի  և ապա Թուրքիայի հետ: Այս իրավիճակում Հայաստանը փորձում է օգտագործել Իրանի ռազմա-տեխնիկական և աշխարհաքաղաքական ռեսուրսը իր շահերի համար Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի մասնակցությամբ «Կովկասյան Անտանտայի» ձևավորման խորապատկերում: Միաժամանակ ակնհայտ է, որ նման դաշինքն ուղղված է միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի դեմ, իսկ Իրանին դա «օտար» տարածաշրջանային հակամարտություններում ներքաշվելու վտանգ է բերում:

Այս իսկ պատճառով Իրանի արձագանքը կանխատեսելի էր: Թեհրանը հանդես է գալիս «տարածաշրջանում սահմանների վերաձևման» դեմ, բայց մտադիր չէ Հայաստանին առնել իր «անվտանգության հովանոցի» տակ և չի հանդուրժի նման «արևմտյան հովանոցը» Հայաստանի վրա: Նա համարում է, որ «տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն այն երկրները, որոնք գտնվում են այդտեղ, տվյալ քաղաքականությանը հակասող որևէ մոտեցում անընդունելի, և չարժի Արևմուտքին «բերել տարածաշրջան»: Ընդ որում, Իրանը պաշտպանում է Ադրբեջանի և Հայաստանի անմիջական բանակցությունները:

Բայց Հայաստանի թեքումը Արևմուտքի կողմը խարխլում  է իր նկատմամբ Իրանի քաղաքական վստահությունը: Ընդ որում, եթե Թեհրանը և Ռուսաստանը միաժամանակ Երևանի դեմ հակախաղ սկսեն, Հայաստանի գոյությունն առհասարակ հարցականի տակ կդրվի: Իրանական գործակալությունների տվյալներով, Աշթիանին Թեհրանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հենց դա է հասկացրել: Բայց թե ինչ կլինի հետագայում, առայժմ դժվար է ասել: Անվտանգության փնտրտուքները տարածաշրջանի սահմաններից դուրս միշտ էլ հակառակ արդյունքն են տալիս՝ նոր խնդիրներ ստեղծելով տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- նշում է Տարասովը:

 

Տարածաշրջան Հայաստան Իրան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին