f

Անկախ

2023 թվականին ներգղթյալների ամենամեծ թիվն է զոհվել․ ՄԱԿ


2023 թվականին աշխարհում միգրացիոն երթուղիներում ամենաշատ մարդիկ են զոհվել 2014 թվականից սկսած՝ տվյալների հավաքագրման արդյունքներով: ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) անհետ կորած միգրանտների նախագիծը գրանցել է, ընդհանուր առմամբ, 8,565 զոհ, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին (8,084 մահ)։

Սրա հետ մեկտեղ, մահացած միգրանտների մոտ կեսը խեղդվել է, ինը տոկոսը մահացել է ավտովթարների և յոթ տոկոսը՝ բռնության հետևանքով։ Միջերկրական ծովը միգրացիոն ամենավտանգավոր ճանապարհն է։ Ընդհանուր առմամբ, 10 տարի առաջ «Անհետ կորած միգրանտների» ծրագրի մեկնարկից հետո ավելի քան 63,700 մարդ է մահացել, որոնց գրեթե կեսը՝ Միջերկրական ծովում:

Ըստ այդ տվյալների՝ Միջերկրական ծովը շարունակում է մնալ ամենավտանգավոր միգրացիոն ուղին, որտեղ անցյալ տարի զոհվել է առնվազն 3129 մարդ, իսկ 2024-ի երկու ամսվա ընթացքում՝ 254 միգրանտ:

Կազմակերպությունը շեշտում է, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ վիճակագրության մեջ ներառված են միայն հաստատված մահերը: Եթե, օրինակ, միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվող նավը գիշերը լքում է ափը և հետագայում ոչ մի տեղ չի հայտնվում, ապա մարդկանց մահը մնում է առանց փաստաթղթավորման։

Նույնքան դժվար է մահվան դեպքեր հայտնաբերել Կոլումբիայի և Պանամայի միջև վտանգավոր ջունգլիների միջանցքում, որով անցնում են հարավամերիկացի շատ միգրանտներ: «Անհետ կորած միգրանտների» նախագիծը մեկնարկել է 2014 թվականին այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել:
 

Աշխարհում ՄԱԿ միգրացիոն ճգնաժամ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին