Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գրոհայինների կողմից առևանգվել է ավելի քան 200 աշակերտ: Այս մասին հայտնում է Daily Post թերթը։
«Կադունա նահանգի Կուրիգա գյուղում 232 դպրոցական է առևանգվել։ Սա այն նույն դպրոցն է, որտեղ մոտ մեկ ամիս առաջ սպանվել է տնօրենը, իսկ նրա կինը՝ առևանգվել», - ասել է նահանգի նախկին սենատոր Շեհու Սանին:
Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, երբ ընդհանուր ժողով էր անցկացվում, նշում է աղբյուրը։ Ոստիկանությունը դեռ չի հայտնում առեւանգվածների ստույգ թիվը։ Նիգերիայի տարբեր ԶԼՄ–եր նշում են 100 կամ ավելի թվեր։ Առեւանգվածների տարիքը չի նշվում։