f

Անկախ

ՌԴ մարմնամարզիկները հրաժարվել են մեկնել Բաքու


ՌԴ սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ սա ռուսական պատվիրակության գիտակցված ընտրությունն է:

Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները որոշել են չեզոք կարգավիճակով չմասնակցել 2024 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Վասիլի Տիտովը։

«Օլիմպիական խաղերի ընտրությանը մենք չենք մասնակցի, քանի որ մեր մարմնամարզիկներից ոչ մեկը չի ցանկացել չեզոք կարգավիճակ ստանալ: Եվ նրանցից ոչ ոք այդ կարգավիճակով չի դիմել Բաքվի մրցաշարին մասնակցելու համար, այդ պատճառով ոչ ոք չի էլ մեկնել։ Սա մեր մարզիկների և մարզիչների գիտակցված ընտրությունն է»,-ասել է Տիտովը։

Հիշեցնենք` հուլիսին Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարեց, որ ՌԴ մարզիկները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են միջազգային մրցաշարերին մասնակցել չեզոք կարգավիճակով։ Ավելի ուշ Եվրոպական մարմնամարզության միության գլխավոր ասամբլեան (European Gymnastics) հայտարարեց` դեմ է, որ ռուսաստանցի մարզիկները հունվարի 1-ից վերադառնան եվրոպական պաշտոնական մրցումներին։

Ռուսաստան Սպորտ մարմնամարզություն Օլիմպիական խաղեր Աշխարհում

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին