Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց մոլդովացի Վասիլի Ցեբոտարիին:
Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։