Ռուսաստանի շատ հարեւաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից եւ սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը քանիցս ցուցադրել է եւ պատրաստ է ձեռնարկել իր հարեւանների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանը շարժվում է արեւմուտքի կողմը եւ ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»։
«Ես չեմ պատրաստվում ուղիղ պատասխանել այդ հարցին, թեեւ հենց Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունն է ապակայունացնում տարածաշրջանը։ Հենց այդ պատճառով Ռուսաստանի շատ հարեւաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից եւ սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը քանիցս ցուցադրել է եւ պատրաստ է ձեռնարկել իր հարեւանների դեմ»,- ասել է Միլլերը։