f

Անկախ

Իրանը կշարունակի իր կոշտ քաղաքականությունը. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել խիստ պահպանողականները


Իրանի խորհրդարանական ընտրություններում հաթանակ են տոնում խիստ պահպանողականները: Իրանի Մեջլիսի ընտրված  245 քաղաքական գործիչներից 200-ը պահպանողականներ են, իսկ 45-ը՝ համեմատաբար չափավոր քաղաքականության կողմնակից: Իրանի նոր խորհրդարանում ընդամենը 11 կին կլինի նախկին 16-ի փոխարեն։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է:

Մարտի մեկին կայացած ընտրությունները ռեկորդային էին մի շարք առումներով: Այս անգամ ընտրություններին  թույլատրվել էր մասնակցել ռեկորդային թվով թեկնածուների՝ ավելի քան 15000 մարդ, նրանցից 1700-ը կանայք։ Այսքանով հանդերձ՝ Իրանի իշխանություններն արգելել էին ընտրություններին մասնակցել բարեփոխումներ պահանջող թեկնածուներին կամ գործող իշխանության քննադատներին:

Ռեկորդային թվով թեկնածուները պայքարում էին խորհրդարանի 290 տեղերի համար: Արդյունքում պատգամավորական մանդատներից համալրվել է միայն 245-ը. մի շարք ընտրատարածքներում թեկնածուները չեն կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ 20%-ը: Թափուր մնացած 45  տեղերը կհամալրվեն ընտրությունների երկրորդ փուլում, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Հայտնի է, որ նորակազմ խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսին: 

Նշենք՝ Իրանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում հինգ տեղ հատկացված է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ավանդաբար այդ հինգ տեղից երկուսը զբաղեցնում են հայ համայնքի ներկայացուցիչները: Ընտրություններին մասնակցում էր 7 հայ թեկնածու: Հայտնի է, որ Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է։  Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։ Նա միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։

Մյուս ռեկորդային ցուցանիշը ընտրողների ցածր ակտիվությունն է. Ընդամենը 41 տոկոս, իսկ մայրաքաղաք Թեհրանում՝ 24 տոկոս:  Անցած 11 խորհրդարանական ընտրությունների համեմատությունը ցույց է տալիս, որ ընտրողների մասնակցությունը մշտապես գերազանցել է 50 տոկոսը, օրինակ՝ 2016-ին՝ 62 տոկոս է եղել: Նախորդ՝ 2020 թվականին կայացած ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր 42 տոկոս: Ակնկալվում էր, որ այս անգամ կհաջողվի գոնե նույն ցուցանիշը պահպանել: Բայց չստացվեց: Ընդդիմությունն էլ ակտիվորեն կոչ էր անուն բոյկոտել ընտրությունները: 

Նշենք՝ երկրի 87 միլիոն քաղաքացիներից ավելի քան 61 միլիոնը ընտրություններին մասնակցելու իրավունք ունի: 

Շեշտենք՝ այս ընտրություններն առաջինն էին 2022-ի զանգվածային ցույցերից հետո, որոնք առաջացել էին Մահսա Ամինիա անունով  երիտասարդ կնոջ մահվանից հետո. նրան ձերբակալել էր  բարոյականության ոստիկանությունը ոչ պատշաճ  հիջաբ կրելու համար: Ցույցերի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ Ձերբակալված հազարավոր ցուցարարներից շատերը շարունակում են մնալ բանտում, իսկ ոմանք ստացել են խիստ դատավճիռներ, ներառյալ մահապատիժը: 

Ընտրել են անհատներին, ոչ թե քաղաքական ուժերին

Փորձագետները նշում են, որ քաղաքացիները նախապատվությունը տվել են առանձին թեկնածուներին, ոչ թե հայտնի քաղաքական գործիչների կողմից աջակցվող կոալիցիաների:

Հատկանշական է, որ ամենաշատ ձայները ստացել է հոգևորական, գործող պատգամավոր Մահմուդ Նաբայանը։ 58-ամյա քաղաքական գործիչը համարվում է պահպանողական։

Ընտրվել են նաև նոր դեմքեր: Նրանց թվում է 35-ամյա դոկտորանտ և քաղաքական շոուի նախկին հաղորդավար Ամիր Հոսեյն Սաբետին, ով ստացել է երրորդ ամենաշատ ձայները մայրաքաղաքում։

Իսկ  խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ընդամենը 4-րդ տեղն է կարողացել զբաղեցնել Թեհրանում. սա ԶԼՄ-ները գնահատել են որպես նրա ժողովրդականության անկում: 

Փորձագետների կարծիքով՝ պահպանողականների հաղթանակը կանխատեսելի էր. Իրանում պահպանողականների կամ բարեփոխիչների հաղթանակը մշտապես կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից. երկրի համար ճգնաժամային և արտաքին մարտահրավերներով լեցուն ժամանակներում մշտապես հաղթում են պահպանողականները: Համեմատաբար հանգիստ և բարենպաստ ժամանակներում ընտրողներն իրենց քվեն վստահում են բարեփոխիչներին: 

Անդրադառնալով ընտրություններին պասիվ մասնակցությանը՝ փորձագետները դա պայմանավորում են ներքաղաքական գործընթացների նկատմամբ իրանական հասարակության անտարբերության և ներքին փոփոխությունների առումով լուրջ ակնկալիքների բացակայության իրողությամբ։ Իրանական հասարակության մեջ ավելի ու ավելի շատ է ամրապնդվում համոզմունքը, որ ընտրություններից քիչ բան է կախված, հատկապես իշխանափոխության առումով: 

Իրանի նախագահի ուղերձը

Ընտրություններից հետո Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել իրանցի ժողովրդին՝ իր թշնամիներին հիասթափեցնելու և ուրբաթ օրը քվեատուփի մոտ ազգային միասնություն ցուցադրելու  համար:

«Մարդիկ եկան ու «ոչ» ասացին համաշխարհային ամբարտավանությանը. Սա պարտություն էր հակամարդկային ուժերի համար, որոնք անցյալ տարի տարբեր ապստամբությունների միջոցով փորձեցին ավերածություններ ստեղծել մեր երկրում»,- գրել է Ռաիսին ժողովրդին ուղղված ուղերձում։

Փորձագետների կարծիքով, սակայն, Իրանի հառակակորդները այս ընտրություններով չեն զրկվել իրենց նպատակին հասնելու հնարավորություններից: Պայմանավորված ներքին լարվածությամբ և ընտրություններով որևէ բան փոխելու անհնարինությամբ՝ երկրում ցանկացած հարցի շուրջ դժգոհությունը հեշտությամբ հնարավոր է վերածել հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաների: Դրանք մինչ այժմ Իրանի իշխանությունները հաջողությամբ ճնշել են: 


 

Իրան խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի Տարածաշրջան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին