f

Անկախ

Բժշկական էթիկայի նոր հանձնաժողով. Հայաստանում բժիշկներին կհետևեն


Հանձնաժողովը ձևավորվել է 2023 թվականի հուլիսին։ Այնտեղ ընդհանուր առմամբ 7 տարբեր մասնագիտության տեր մարդիկ են ընդգրկված։

 Հայաստանում արդեն բժշկական էթիկայի հանձնաժողով է գործում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց բժշկական էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը։

Աբգարյանը նշեց, որ հանձնաժողովը ձևավորվել է 2023 թվականի հուլիսին։ Դրանում ընդգրկված են իրավաբան, հոգեբան, գիտնական, բուժաշխատող, պացիենտի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և այլ մասնագետներ: Ընդհանուր 7 անձ:

«Բժշկական էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է բուժաշխատողների կողմից գործընկերների և հիվանդների հետ փոխհարաբերություններում մասնագիտական էթիկայի նորմերի խախտման դեպքերի հետ կապված հարցերի, մասնագիտական էթիկայի ոլորտին վերաբերող կոնֆլիկտային իրավիճակների քննարկման համար», – ասել է նա:

Հանձնաժողովի որոշման հիման վրա կարող են պատասխանատվության ենթարկել էթիկայի նորմերը խախտած անձին, ընդհուպ մինչև դադարեցնեն նրա աշխատանքային գործունեությունը մեկ ամիս ժամկետով: Չի բացառվում նաև միջոցների խստացումը։

Սակայն առայժմ, ըստ Աբգարյանի, էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ ոչ մի դիմում կամ բողոք չի ստացվել:

Նշենք, որ հայկական մոդելի հիմքում, որով արդեն հետաքրքրվել են Վրաստանում, Ֆրանսիայի հաջողված փորձն է:

Բժշկական էթիկայի հանձնաժողով Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին