f

Անկախ

Ալիեւը չի ընդունում 1991, 1995 թթ. քարտեզները, կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ. Գալչյան (Տեսանյութ)


Խաղաղության պայմանագիր եթե կնքվի, ու մենք թույլ լինենք, Ադրբեջանը կարող է անտեսել պայմանագիրը և հարձակվել։ Խաղաղության պայմանագիր ունենալու համար համահավասար ուժ է պետք ունենալ դիմացինի հետ։ Եթե ուժ չունենաս՝ պայմանագիրը չես կարող պահպանել։ «Փաստինֆոյի» եթերում ասել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

Բանախոսի խոսքերով, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի ինչ որ 4 գյուղեր։ Եթե մենք 4 գյուղ ենք գրավել, ապա Ադրբեջանը 2021թ․ մայիսից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից գրավել է բարձունքներ, և դա գրավվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո՝ հակառակ այդ փաստաթղթի, և դրա մասին չի խոսվում։

Անդրադառնալով քարտեզներին, բանախոսը նշեց, որ Ալիևը հայտարարում է, թե չեն ընդունում 1991թ․ կամ 1995թ․ քարտեզը, այդ դեպքում մենք էլ կարող ենք ասել, որ ցանկանում ենք 1925-1926թթ․ քարտեզն ընդունել, որով Խորհրդային Միության տարածքից Հայաստանին բաժին էր հասնում 31 հազ․ քառ․ կմ։ Կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Քարտեզագետի դիտարկմամբ, 1918թ․ Նախիջևանը գտնում էր Հայաստանի գերիշխանության տակ, իսկ անկլավ էլ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-1939թթ․։ Ալիևը ասում է, թե իրենք Խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում, բայց Խորհրդային Միությունը Խորհրդային Ադրբեջանին տվել է Հայաստանի տարածքներից շուրջ 1․200 քառ․ կմ։ 1918-1920թթ․ պաշտոնական քարտեզ գոյություն չի ունեցել, սակայն, պատմության տեսանկյունից, Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության տակ չի եղել։ Այս թվականներին ամենամոտ քարտեզը 1925-1926թթ․ Խորհրդային Միության քարտեզն է, որով Հայաստանը 31 հազ․ քռ․ կմ էր։

«Ադրբեջանը ցանկություն չունի օգտագործելու խորհրդային քարտեզները, քանի որ դրանցով պետք է վերադարձնի 2021թ․ մայիսից հետո գրաված բարձունքները։ Անգամ անկլավները պատմականորեն չեն եղել Ադրբեջանի մաս և երրորդ փաստաթուղթ էլ գոյություն չունի, որով դրանք տրված լինեն Ադրբեջանին։ Հայաստանին պաշտպանելու համար պետք է վերադառնանք 1991թ․ քարտեզին և այնտեղից սկսենք սահմանագծումն ու սահմանազատումը»,- ասել է Ռ․ Գալչյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռուբեն Գալչյան Հայաստանի քարտեզ Ադրբեջան խաղաղության պայմանագիր Հայաստան Տեսանյութեր

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին