f

Անկախ

Մեկնաբանություն- Փաշինյանի դեպի Արևմուտք շրջադարձի հետևանքները Կովկասի անվտանգության վրա


«Ռահբորդե Մոասեր»(Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «2023 թվականի սեպտեմբերին Արցախի անկումը կարելի է համարել վերջին 100 տարվա ընթացքում Առաջին համաշխարհային պատերազմում Հայոց «ցեղասպանությունից» հետո հայերի համար ամենադառը իրադարձությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտական գլխացավանք էր Հայաստանի և Ադրբեջանի համար․ լարվածություն, որն ի վերջո ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից Արցախի ինքնահռչակ Հանրապետության գրավմամբ։

Այս պատերզմում հայերի ճակատագրական պարտությունը ստիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությանը հեռանալ Մոսկվայից՝ ձգտելով անվտանգության նոր համաձայնագրեր կնքել արևմտյան և տարածաշրջանային կառավարությունների, հիմնականում՝ Ֆրանսիայի, Ամերիկայի և Հնդկաստանի հետ։

Երևանի աշխարհագրական սահմանափակումներն ու տարածաշրջանային մեկուսացումը ստիպել են Հայաստանին իր հավասարումների մեջ տեղ հատկացնել Իրանի համար՝ ձգտելով ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ։

Այդունհանդերձ, հաշվի առնելով դաշտային տվյալները Մոսկվայի աճող դժգոհությունը իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունը իր երկրի հյուսիսային սահմաններում Սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից, մտավախություն կա, որ տարածաշրջանում սկսի հերթական լարվածությունը։

Այստեղ կարևոր հանգամանքը վերաբերում է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արկածախնդիր քաղաքականությանը, ով, գիտակցելով Երևանի հիմնարար թուլության, ռուսների և հայերի միջև ստեղծված անջրպետի, ինչպես նաև Ուկրաինական պատերազմում Պուտինի կենտրոնացման մասին, առիթը պատեհ համարելով, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ քայլեր է կատարել Զանգեզուրի կեղծ միջանցքի բացման ուղղությամբ։

Որդեգրելով ագրեսիվ քաղաքականություն, Ադրբեջանի նախագահը մտադիր է իր երկրի հիմնական տարածքը կապել Նախիջևանի ինքնավար շրջանի հետ և հիմք ստեղծել Կենտրոնական Ասիայից և Չինաստանի արևմտյան շրջաններից մինչև Անատոլիան և Բալկանները ներառող այն աշխարհագրական միասնության համար, ինչին ձգտում են թյուրքական կառավարությունները:

Նման մթնոլորտում, Ուկրաինայի հակամարտության հետևանքով հայերին աջակցելու Մոսկվայի դժկամության, ինչպես նաև վերընշված երազանքն իրականացնելու Անկարայի ու Բաքվի հավակնությունների պատճառով Հարավային Կովկասում կործանարար լարվածության հավանականությունն ավելի քան երբևէ ենթադրելի է. Հարց, որը համարվում է Թեհրանի կարմիր գծի հատումը (Իրանի տարածքի անջատումը Հայաստանից) և կարող է հող պատրաստել տարածաշրջանում հերթական համընդհանուր ճգնաժամի առաջացման համար։

Parstoday.ir

44-օրյա պատերազմ Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի Աշխարհում

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին