f

Անկախ

Ա Ն Գ Լ Ո Ւ Խ Ժ Ո Ղ Ո Վ Ո Ւ Ր Դ


Հայաստանում մի ուրվական է շրջում, դա օր առ օր մարմին առնող ռուսոֆոբիան է։ Նրան շունչ ու հոգի տալու համար միավորվել են բոլոր տեսակի տգետները, թուրքամետ քպականները, արևմտամետ գործիչները, խառուխշտիլք ամերիկամետներն ու արևմտականները, ներսի ու դրսի թուրքերը, պետական քարոզչությունն ու արտապետական լրտեսները, ողջ ,,առաջադեմ մարդկությունը,, ... Բանը հասել է նրան, որ պատրաստվում են աղ ու հացով մայր հողի վրա դիմավորել Զելենսկուն։ Եվ ի՞նչ են կարծում.

֊Դա մեծ ապտակ կլինի Ռուսաստանին։

Ապտակողն էլ ո՞վ ա` թշվառ ու անտեր մի Հայաստան, որը ոչ շնչելու տեղ ունի, ոչ էլ արտաշնչելու, այլ հևասպառ, ուժասպառ է լինում թուրք ադրբեջանական աքցանում։

Աստված, որ մեկին պատժում է, սկզբում խելքն է վերցնում։ Մենք մեր եղած ու չեղած խելքին դեռ էն գլխից ենք հրաժեշտ տվել։ Պարզվում ա, որ կռվի դաշտում Ցռան Վերգո ենք, իսկ մեր տներում` հեռուստացույցի առաջ, փափուկ դիվանին նստած, առնվազը կամ Տորք Անգեղ ենք, կամ էլ ամենաքիչը Սասունցի Դավիթ։ Մենք մեզ մեր երազած հերոսի տեղն ենք դրել, Ռուսաստան ենք ապտակում... Պա'հ, պա'հ... Ձյուն գա մեր ապուշ գլխին։

Մի ասող ըլնի, տո դուք ո՞վ եք, այ փսլնքոտ բաքսյորներ...

Իսկ ո՞վ է Զելենսկին... Զելենսկին Էլչիբեյն է, Սահակաշվիլին է, Փաշինյանն է... Զելենսկին արևմուտքի հրահանգով մինչև վերջին իր ժողովրդին սպանդանոց տանող առաջնորդն է, այնպես ինչպես Սահակաշվիլին տանուլ տվեց Հարավային Օսեթիան, Աբխազիան, այնպես ինչպես Էլչիբեյը տանուլ տվեց Ղարաբաղը, այնպես ինչպես Փաշինյանը վերջնականապես կործանեց Ղարաբաղը։ Զելենսկին գունավոր հեղափոխությունն է, մեր ,,թավշյա,, հեղափոխությունը, այն երկրի նախագահը, որի դիպուկահարները կրակում էին մեր երեխաների վրա, որի գործարանները զօր ու գիշեր նորոգում էին ադրբեջանական զինտեխնիկան, որի ֆոսֆորային ռումբերը այրում էին արցախյան անտառները... Զելենսկին իր ժողովրդի թշնամին է, առավել ևս` մեր։ Դուք էլ եք, հա՞, հույսներդ դրել Արևմուտքի վրա՞... Հասկացողին մեկ անգամ են ասում, չհասկացողին հազար ու մեկ. Անգլիական նավերն ի զորու չեն բարձրանալ հայկական լեռները... Եվ հետո՞... Արևմուտք եք ուզու՞մ... Իմացեք այսուհետ. ՄԵՐ ՌԵԳԻՈՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆԵՐԿԱ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՔՈՎ։ ՆԱՏՕ֊ ի անդամ Թուրքիայի դեմքով։

Իսկ Ռուսաստանը՞...

Վալենտին Ռասպուտինը մի չավարտված վիպակ ունի։ Ւվան Դուռաչոկը անընդհատ խաղում է հրեշի հետ` քաշքշում մորուքը, քիթը, հոնքերը, գզգզում գլխի մազերը... Ռասպուտինը էդպես էլ չհասցրեց ավարտել իր վեպը, մեռավ... Բայց պարզ հասկանալի էր, թե հեղինակը դեպի ուր էր տանում... Հրեշի գլխի հետ մեր պես խաղացողի ձեռքը կարող ա, չէ՞, մի ուրիշ գլուխ ընկնի...

֊Ինչի՞, հյուսիսի հրեշը մեզ ի՞նչ կանի,֊ երևի կհարցնեք։

֊Մեզ կուտի։

֊Բա ի՞նչ անենք,֊էլի կհարցնեք։

֊Սև, սպիտակ մոխրագույն, դե շուտ վազեք դեպի տուն...,֊ ահա թե ինչ կասեի.

Խելքնրիդ տուն ասեք, դեպի տուն եկեք, ա'յ դուռաչոկներ, դեպի բանականություն։

Լևոն Ջավախյան ՖԲ Գրառում Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին