f

Անկախ

Էլեկտրաէներգիայի արտադրության 6.4%-ով նվազումն արտագաղթի և արդյունաբերական արտադրության նվազման հետևանք է. Արմեն Մանվելյան


ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով 2024 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց  էլեկտրաէներգիայի արտադրությունը  նվազել է 6.4%-ով։ Դասական տնտեսագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ եթե արդյունաբերությունն աճում է, ապա անպայմանորեն պետք է աճի նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սա էլ այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունն էլ աճել է 10.5 %-ով։

Վիճակագրական տվյալների նման հակասությունը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին։

«Եթե պետության արդյունաբերությունն աճում է, ապա պետք է էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ աճի։ Չի կարող 6.4 % էլեկտրաէներգիայի արտադրության անկում լինի և այն զուգորդվի արդյունաբերության նման աճով։ Պատք է հասկանալ, թե վիճակագրությամբ ներկայացվող «Արդյունաբերության աճ» ասելով ինչ են հասկանում, որովհետև Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված դարձել է ռեէքսպորտի երկիր։ Այսինքը, մենք որոշակի ապրանքներ ենք ներմուծում դրսից, այստեղ վերաձևակերպում ենք որպես հայկական արտադրանք և վերաարտահանում ենք Ռուսաստան։ Նույնը նաև ոսկին ՌԴ-ից բերում են Հայաստան, իբր վերածում են զարդերի և արտահանվում է։ Հնարավոր է թղթի վրա արդյունաբերության աճի տեմպ է երևում, որն իրական հողի վրա արդյունաբերության իրական աճի հետ որևէ աղերս չունի։  Չի կարող այդպիսի բան լինի, որ արդյունաբերության աճի պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն անկի։

Էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը հիմնականում պայմանավորված է պահանջարկի նվազմամբ։ 6.4 %-ով էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազման տարբեր պատճառներ կարող են լինել՝ և՛արդյունաբերության նվազում, և՛ երկրից բնակչության դուրս գալը։ Օրինակ, մեր շենքում, որտեղ բնակվում եմ, շատ են հարևանները, որոնք դուռը փակել գնացել են, այլևս էլեկտրաէներգիա չեն սպառում, հետևաբար՝ չի էլ արտադրվում։  Այն արտագաղթի և արդյունաբերական ապրանքների արտադրության նվազման հետևանք է»,-ասաց Արմեն Մանվելյանը։ 

Արմեն Մանվելյան էլեկտրաէներգիա տնտեսություն Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին