f

Անկախ

Անշարժ գույքի գների 13.5% աճ, գործարքների 40.9% անկում. Աղասի Թավադյան


Տնտեսագետ Աղասի Թավադյանն ուսումնասիրել է Երևանի անշարժ գույքի շուկայի 2023 թվականի տվյալները, եկել եզրակացության, որ  Երևանում փաստացի երկրորդային շուկայում բնակարանների վաճառքի գները նվազել են:

Այնուամենայնիվ, Կադաստրի կոմիտեի տվյալները ուսումնասիրելիս 2023 թվականի վերջին թվերը վկայում են զգալի աճի մասին:

Երևանի կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը 2023 թվականին կազմել է 837 700 դրամ, իսկ 2022 թվականի 737 800 դրամ։ Գներն աճել են 13,5 տոկոսով, իսկ 2022 թվականին աճը կազմել էր 16,6 տոկոս։ Հատկանշական է, որ Կենտրոնում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը 2023 թվականին աճել է 13,5%-ով, սակայն այս տիպի շենքերի վաճառքի գործարքների թիվը Կենտրոնում նվազել է 40,9%-ով։

Գծապատկեր 1. Հայաստանում առքուվաճառքի գործարքների բաշխումը



Անհրաժեշտ է հասկանալ թե ինչով է պայմանավորված վերջին 2 տարիների ընթացքում գրանցված Երևանի առքուվաճառքի գների աճը, որպեսզի նաև կարողանանք գնահատել ապագա գնային փոփոխությունները։

Հիմնականում բնակարանների շինարարության աճի քանակության և գնի բարձրացման վրա ազդել են 2 գործոն՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներով պայմանավորված զգալի քանակությամբ կապիտալի ներհոսքը Հայաստան և մեծ քանակությամբ վերաբնակիչների մուտքը Ռուսատանից։

2022-ին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված մուտքերը գրանցել են աննախադեպ 2.5 անգամ աճ, 2021 թվականին բանկային համակարգ իրավաբանական անձանց միջոցով մուտք է գործել 2.1 մլրդ դոլար, իսկ 2023-ին արդեն 5.2 մրլրդ։ Այս գումարների մեծ մասը ուղղվել է շինարարություն, քանզի առաջի ձեռքից գնելու դեպքում բազմաբնակարան շենքերի գնելուց եկամտահարկի վերադարձը առաջնային խթան է հանդիսանում հիմնականում այդ ոլորտ ներդրումներ կատարելու համար։

2023 թվականին գրանցել է ֆիզիկական անձանց կողմից կատարված մուտքերի 9,7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Այնուամենայնիվ, նկատվում է բանկային փոխանցումների կտրուկ անկում 2023 թվականի կեսից: Նշեմ նաև որ 2023 թվականին 55 տոկոսով ավելի շատ փող է դուրս եկել բանկային համակարգով Հայաստանից 2022-ի համեմատ։ Սա բացասական է հատկապես բնակարանաշինարարության տեսանկյունից, քանզի բանկային համակարգի եկամուտները հիմնականում ներդրվում են այս ոլորտում։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։

Վերաբնակիչների մուտքը 2022 թվականին զգալի բարձրացրեց վարձով տրվող բնակարենների գինը։ Որի հետևանքով 1 սենյականոց բնակարանի գինը կենտրոնում մինչև 2023 թվականի աշունը Երևանում ավելի թանկ էր քան նույնիսկ Մոսկվայում։

2022 թվականին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը զգալիորեն բարձրացրեց վարձով բնակարանների գները։ Մինչև 2023 թվականի աշունը Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի արժեքը գերազանցում էր նույնիսկ Մոսկվայում նույն տիպի բնակարանի արժեքին։ Նշեմ որ, 2021 թվականին 45 ք․մ․ բնակարանի վարձակալության արժեքը Երևանի կենտրոնում կազմում էր մոտ 700 դոլար, 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը արդեն՝ 1000 դոլար։ Սակայն այժմ նմանատիպ բնակարանի վարձակալության գինը իջել է 750 դոլար։ Հավանական է, որ սա սեզենային բնույթ ունի, քանզի ձմռան սեզոնին պահանջարկը ավելի ցածր է և վարձակալության գները ամռանը ունեն բարձրանալու միտում։ Սակայն 2022-23 թվականի ձմռանը բնակարանների գնի սեզոնային իջեցում չնկատվեց, քանզի առկա էր ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսք։ ՌԴ քաղաքացիները հոսքը ունի միջնաժամկետ բնույթ և հնարավոր է որ 2024 թվականին վարձակալության գները ավելի ցածր լինեն 2023 թվականի համեմատ։

Այս երկու գործոնների՝ բանկերի կապիտալի ներհոսքի և վերաբնակեցվողների ներհոսքի կրճատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր անշարժ գույքի շուկայի վրա:
Հատկանշական է, որ Երևանում բազմաբնակարան շենքերի գները շարունակում են թանկանալ։ Սակայն Երևանում անշարժ գույքի օտարման գործարքների թիվը 2023 թվականին նվազել է 14,2%-ով (25 644-ից իջնելով 22 012-ի), իսկ առքուվաճառքի գործարքներն նվազել են 23,8%-ով (17 734-ից՝ մինչև 13 513)։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Երևանում գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի 8 073 գործարք՝ 2022 թվականի 11 466 գործարքի համեմատ։ Ընդ որում, բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի գործարքների թիվը 2023 թվականին նվազել է 29,6%-ով։

Աղյուսակ 2. Երևան քաղաքում առքուվաճառքի գործարքների բաշխումը ըստ վարչական շրջանների


Երևանում առքուվաճառքի գործարքների ամենաէական նվազումը գրանցվել է Դավիթաշենում՝ 46,9 տոկոսով, գրեթե 2 անգամ։ 2023 թվականին գործարքների միակ աճը գրանցվել է Քանաքեռ-Զեյթունում՝ 5,5% աճ, իսկ քաղաքի մյուս հատվածներում անկում է գրանցվել։ Իրավաբանական անձինք 2023 թվականին Երևանում վաճառել են 2829 անշարժ գույք՝ 2022 թվականի 3078-ի դիմաց, այսինքն գրանցվել է 8.1% անկում։ Ամբողջ հանրապետությունում իրավաբանական անձինք 2023 թվականին վաճառել են 1777 բնակարան՝ 2022 թվականի 2364-ի դիմաց՝ 24,8 տոկոս անկում։ Նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված գործարքները՝ 2023 թվականին ձեռք է բերվել 738 բնակարան՝ 2022 թվականի 991-ի դիմաց, այսինքն 25,5% կրճատում։

Ստորև ներկայացված է Երևանի վարչական շրջանների բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակությունը։ Գծապատկերի յուրաքանչյուր կետը ներկայացնում է նախորդ 12 ամիսների գումարը։ Գծապատկերը ինտերակտիվ է, որի հետ կարող եք աշխատել, այցելելով  կայքը։
 

անշարժ գույք Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին