f

Անկախ

Պայքար Վազաշենի սահմանագոտում գտնվող ոսկու հանքավայրի համար


Փետրվարի 29-ին Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նշանակված են «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերհալ հանրային քննարկումներ։ Սա արդեն երկրորդ քննարկումն է Վազաշենում: Հայցվող տարածքը գտնվում է Վազաշեն գյուղից 1,5-1,6 կմ հարավ արևելք, երևակման տարածքում առանձնացվում է Կարմիր քարի տեղամասը։ «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն հախատեսում է հետախուզումն իրականացնել երկրաբանական երթուղիների, մեխանիկական սյունակային հորատանցքերի, հետախուզաառուների անցմամբ և նմուշարկման միջոցով։ Ընկերությունը հավաստիացնում է, որ նախատեսված գործունեության ժամանակ բուսական և կենդանական աշխարհը չի տուժելու, տեղամասում հատուկ պահպանվող տարածքներ, սողանքներ չկան։ 2019թ․-ին ընկերության ներկայացված հայտին բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել։ 2021թ․ ընկերությունը նորից հայտ էր ներկայացրել, որով նախատեսվում էր հետախուզական աշխատանքներն իրականացնել 2020-2023թթ․-ին։ 2023-ի սեպտեմբերին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին է դիմել «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն, որին պատկանում է Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը: Գործող օրենսդրության համաձայն՝ Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկած հողամասից 6,924հա մակերեսով տարածքը հատկացվել է ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ,օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար: 2023թ․ սեպտեմբերի 22-ին Իջևան համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար՝ 6,924հա մակերեսով տարածք «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով հողի սերվիտուտի պայմանագիրը մինչև 2024թ.-ի մարտի 24-ը, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: «Էյթի գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ. նոյեմբերին, այն հիմնադրել են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում հաշվառված Արմեն Բորիսի Չապուխյանն ու Արաբկիր համայնքում գրանցված Տիգրան Արամի Ավետիսյանը: 2012-2017թթ.-ին Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն ունեցել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն:

Վազաշեն գյուղ Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում ոսկու հանքավայր Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին