f

Անկախ

Պենտագոնի կենսալաբորատորիաները Հայաստանում. ի՞նչ գաղտնիք է թաքցնում վարագույրը. «Военно-политическая аналитика»


Օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնագիր է ստորագրել   Պենտագոնի հետ հայկական տարածքում հերթական՝ արդեն 13-րդ կենսալաբորատորիայի բացման մասին: Եթե հավատանք համառորեն շրջանառվող լուրերին, այն նախատեսված է կառուցել Գյումրի քաղաքում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ներկայումս այս փոքր հանրապետությունում, միայն պաշտոնական տվյալներով,  գործում է 12 լաբորատորիա, որոնց ստեղծման ու սարքավորման համար անդրօվկիանոսյան «բարերարները» հատկացրել են 50 մլն դոլար: Երեքը գտնվում են Երևանում, այն էլ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքների անվտանգության պետական ծառայության և Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Մնացածը ցրված են Իջևանի, Գյումրիի, Մարտունու, Սիսիանի, Արտաշատի, Վանաձորի և այլ նախկին հակաժանտախտային կայաններում: ԱվելինՊենտագոնի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը (DTRA), հանձին այդ կազմակերպության  երևանյան գրասենյակի ղեկավար մայոր Քրիստեն Սմիթի, առաջ է տանում Հայաստանում ինչ-որ «Տարածաշրջանային միկրոբային ռեսուրսների կենտրոնի» կառուցման նախագիծը: Դրա խնդիրներից մեկը Եվրոպայի և Կովկասյան տարածաշրջանի միկրոբային հավաքածուների տեղեկատվական ցանցի ձևավորումն է, հետազոտությունների անցկացումը, առանձնապես վտանգավոր վիրուսների շտամների նույնականացումն ու ավանդապահումը: Փաստորեն այս առանձնահատուկ տարածաշրջանի պարագայում դրա որոշ հատվածներ կարող են դառնալ «գորշ գոտիներ»՝ հղի լրջագույն հետևանքներով: Նախագծի իրականացման գործում, որպես Պենտագոնի կապալառուներ, ներգրավված են «Black&Veatch» և «СН2М» ֆիրմաները: Նախագծի իրականացման հսկողության համար վերջերս Հայաստան ժամանեցին Պենտագոնի բարձրաստիճան տեսուչների խումբը և DTRA-ի կառուցվածքային ստորաբաժանումը:

Թեպետ պաշտոնապես հայկական իշխանությունները միացել են ամերիկյան այսպես կոչված «Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին» (BTRP) 2010 թվականին, իրականում, ինչպես հիշեցնում է անասնաբուժության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը,  դա գործարկվել է դեռ 1990-ական թթ. «նախկին ԽՍՀՄ երկրների վրա անմիջական ազդեցության, նրանց զինաթափման համար»: «Այդ ծրագիրը երկրի գաղութացման փափուկ գործիք է: Դա օգնում է ներսից զավթելու երկրի կառավարումը: Պայմանագիրը կնքվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև: Հակառակ բոլոր պնդումներին, թե առաջին լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2016 թ., պետք է ասեմ, որ այդ ժամանակ նախնական աշխատանքներն արդեն ավարտված էին և ախտածին միկրոօրգանիզմներն արդեն տարված էին: Իսկ կենտրոնական ռեֆերենս լաբորատորիան գործում է դեռ 2011 թվականից: Ամերիկացիները մեր երկրում իրենց վերահսկողության տակ են վերցրել հարուցիչների բոլոր հավաքածուները և կենտրոնացրել են դրանք»,- ասել է նա:

Ուշագրավ է Հայաստանի բնակչության վրա սիբիրախտի փորձարկման պատմությունը: Բռնկումն արձանագրվել է ԱՄՆ-ի տխրահռչակ «կենսաբանական սպառնալիքների նվազեցման» ծրագրի շրջանակներում Նորքի հիվանդանոց այդ վտանգավոր հիվանդության ախտորոշման նորագույն սարքավորումները հասնելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ «Մի շաբաթ անց մեզ մոտ տեղի ունեցավ պատմության մեջ սիբիրախտի ամենամեծ բռնկումը: Թե ինչ է եղել այս հիվանդներից արտազատված հարուցիչի հետ, հայտնի է միայն այս ծրագրի էմիսարներին և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցներին»,- նշում է Գ. Գրիգորյանը։

Միայն պաշտոնական տվյալներով այն ժամանակ վարակվեց 52 մարդ, մինչդեռ խորհրդային ժամանակներում և ավելի վաղ երկրում երեք մարդուց ավելի վարակման դեպքերի փաստագրում չի եղել:

2017 թ. երեք գյուղ Հայաստանի հյուսիսում հանկարծ վարակվեց տուլյարեմիայով, և ամերիկացիների հետ փոխկապակցված Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը հայտարարեց «Հայաստանում աերոգեն (օդով փոխանցվող) տուլյարեմիայի վարակի» առաջին դեպքի մասին։ Սա հատուկ ուշադրության է արժանի, «քանի որ աերոգեն վարակը բնության մեջ սկզբունքորեն չի հանդիպում։ Դա ապրիորի հնարավոր է, բայց գործնականում փաստագրված դեպքեր գրեթե չկան։ Բայց կան փաստագրված դեպքեր, երբ տուլյարեմիայի աերոգեն տարածումը մեր ամերիկացի գործընկերներն օգտագործել են սերբերին Կոսովոյից դուրս մղելիս, երբ ալբանացիները չէին հիվանդանում, բայց սերբերը հիվանդանում էին»։ Այդպիսով, կարելի է խոսել «էթնիկ» զենքի մշակումների մասին։ Մասնագետի խոսքով. «Այժմ ողջ առողջապահական համակարգը տարածաշրջանում ԱՄՆ կենսաբժշկական ցանցի միավոր է... Ավելին, չնայած մեր ռուս գործընկերների բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանում իշխանությունը զավթած խումբն անտեսում է այս բոլոր հղումները։ Ավելին, նա իր տերերի հրահանգով ավելի է խորացնում իրավիճակը»։

«Մենք հրավիրել ենք մեր ռուս գործընկերներին տեղում նայելու և քննարկելու, թե արդյոք անհանգստության պատճառներ կան, և այդպիսի պատճառներ չեն գտնվել»,- հայտարարել է 2022 թ հունիսի մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  Պենտագոնի համակարգմամբ ստեղծված հաստատությունները Հայաստանի սեփականությունն են, և ռուսական գործընկերները անհանգստության պատճառներ չունեն: Մինչդեռ պնդումները կենսալաբորատորիաների բաց լինելու մասին, Գրիգորյանի խոսքով, ոչ այլ ինչ են, եթե ոչ մանիպուլյացիա, քանի որ Սարատովի գիտահետազոտական ինստիտուտի միկրոկենսաբանների այցը զուտ ծանոթության բնույթ է ունեցել, ոչ թե լաբորատորիաների ստուգման: Գործող միջազգային-իրավական պարտավորությունները (թե՛ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում) նախատեսում են այն կողմերի գործողությունների առաջն առնել, որոնք թշնամական պլաններ են իրականացնում կազմակերպության անդամ երկրների նկատմամբ, ինչը լիովին վերաբերում է նաև կենսալաբորատորիաներին: «Հայաստանի ներկայիս իշխանություններին թվում է, թե դա չեն հասկանում Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան ծառայությունները, վերջինս նույնպես չափազանց մտահոգված է բժշկա-կենսաբանական լաբորատորիաների ներկայությունից իր սահմանի մոտ»,- նշում է Գրիգորյանը համոզված, որ «Իրանը չի վարանի սեղմել կոճակը, եթե զգա, որ Հայաստանի տարածքից կենսաբանական հարձակում է սկսվում»:

Իհարկե, հնարավոր ձևաչափերի կապակցությամբ կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց գոնե արձագանքների փաստը կասկածներ չի հարուցում: Հայաստանի տարածքում դե ֆակտո օտարերկրյա կենսալաբորատորիաների գործառումը վաղուց ի վեր տագնապներ է  հարուցում թե՛ ոլորտի մասնագետների շրջանում, թե՛ լայն հասարակության մեջ: Համաճարակաբանական իրավիճակը երկրում վերջին տարիներին անշեղորեն վատանում է, ինչը դժվար թե հնարավոր լինի համարել պատահական համընկնում: Ծանրակշիռ հիմքեր կան եզրակացնելու, որ գաղտնիության ռեժիմի քողի տակ ախտածին շտամների ստեղծման, վերափոխման և տարածման բավական ակտիվ աշխատանք է ծավալվում:

«Այսօր թերևս Հայաստանի ամենապաշտպանված տարածքը Ավանի կենսաբանական լաբորատորիան է՝ բոլոր կողմերից փշալարերով պատված, այնտեղ ոչ ոք չի կարող մտնել,- պատմում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:- Հասկանալի է, որ ամերիկացիներն այնտեղ պետք է անեն այն, ինչ անում են այլ երկրներում, քանի որ փաստ է, որ այդ կենսաբանական լաբորատորիաները ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից։ Եթե ​​ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ֆինանսավորում է այդ կենսաբանական լաբորատորիաները, դա նշանակում է, որ նրանք կատարում են ամերիկյան  ռազմական համակարգի պատվերը… Երբ Հայաստանում մոլեգնում էր համաճարակը, 600 հայ զինվոր թեստավորվել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում։ Դա շատ տարօրինակ էր: Ինչո՞ւ հենց զինվորականները, ինչո՞ւ ոչ ուրիշները։ Դա նշանակում է, որ 18-22 տարեկան երիտասարդներից կենսանյութ են վերցրել։ Չէ՞ որ զինվորները մեր երիտասարդության ամենաառողջ մասն են։

Փաստորեն, կենսալաբորատորիաների միջոցով այս կամ այն ազգի կենսանյութն ուղարկվել է ԱՄՆ և այնտեղ ուսումնասիրվել: Ստացվում է, որ հայտարարություններն այն մասին, թե ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները զբաղվում են կենսաբանական զենքով որոշակի ազգության մարդկանց դեմ, դառնում են ակնհայտ։ Այսպիսով կենսանյութերն օգտագործվում են պարզելու համար, թե որոշակի ազգի մարդիկ որ հիվանդություններով են ավելի արագ հիվանդանում, թուլանում ու մահանում։Մյուս կողմից՝ այդ մշակումներն ուղղված են տնտեսության դեմ. անասնապահության, բույսերի ոչնչացում և այլն։ Դա շատ վտանգավոր ձեռնարկում է, և այդ հարցը բարձրացվել է ՄԱԿ-ում։ Իհարկե, այդ կենսաբանական լաբորատորիաները պետք է դուրս մղվեն Հայաստանից։ Եթե ​​մենք ուզում ենք լինել իսկապես ինքնիշխան պետություն, ապա այդպիսի լաբորատորիաները մեր տարածքում պետք է հնարավորինս արագ փակվեն»։

 Չնայած մարդու վրա կլինիկական փորձարկումների օրենսդրական արգելքին՝ 2019 թ. ՀՀ ժամանակի առողջապահության նախարարը ուղիղ եթերով հայտարարեց. «Այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է, իրենց ներդրումը պետք է ունենան մարդկանց վրա պատվաստանյութերի գլոբալ կլինիկական փորձարկումներում»: Այդպիսով Հայաստանը, ինչպես և Ուկրաինան, ըստ երևույթին, դառնում է մարդկանց վրա հետազոտություններ կատարելու փորձադաշտ: Հատուկ ռազմական գործողությունը գաղտնազերծել է Պենտագոնի և հատուկ ծառայությունների ռազմա-կենսաբանական գործունեության բազմաթիվ փաստեր ու հանգամանքներ, ներառյալ՝ առանձնապես վտանգավոր ախտածինների օգտագործումը որպես զանգվածային ախտահարման զենք: Կենսալաբորատորիաները ՌԴ-ի սահմաններին կարող են Մոսկվայի վրա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ճնշման լրացուցիչ գործիք դառնալ, ներառյալ՝ առավելապես կիևյան վարչակարգի ու նրա համակարգողների պայմաններով Ուկրաինայում զինված հակամարտության դադարեցման հիպոթետիկ խաղաղ բանակցությունների համատեքստում:

Ինչպես ասում է ԴԱԾ-ի պահեստային փոխգնդապետ Սերգեյ Խրապաչը. «Մեր հետախուզական և հակահետախուզական համայնքներին թույլատրվել է հնարավոր հակառակորդի դիտարկումներ կատարել և տվյալներ հավաքել, որպեսզի բացահայտվեն երկրի անվտանգության սպառնալիքները՝ պարենային, ռազմական, տնտեսական, համավարակային և այլն: Մենք ամեն ինչ մանրամասն գիտենքԴա հետախուզական մարմինների սովորական առօրեական աշխատանք է: Ուստի կարող ենք հանգիստ լինել, որ ճշգրիտ գիտենք, թե ինչ է տեղի ունենում կենսալաբորատորիաներում: Եվ հարաբերականորեն արագ ու արդյունավետ կարող ենք ազդել, որ այդ հետազոտությունները չվերածվեն կենսազենքի, որը կարելի լինի կիրառել Ռուսաստանի դեմ»:

Վլադիմիր Պետրով

Աղբյուրը

 

 

Աշխարհում Հայաստան Ռուսաստան Պենտագոն կենսալաբորատորիաներ

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին