f

Անկախ

Դրական մտածողությունը զարգացնելու 3 եղանակ


Եղիր  լավատես, տեղի ունեցողին այլ տեսանկյունից նայիր,  բաժակը միշտ կիսով չափ լիքն է. որքա՞ն հաճախ եք նման արտահայտություններ լսել, երբ ձախողվել եք ինչ-որ հարցում:  Այսպես ձեր զրուցակիցները փորձում են պահպանել դրական մտածողությունը։

Մեծ տարբերություն կա  միամիտ ու անհիմն լավատեսության և դրական մտածողության միջև։ Եվ նույնիսկ վերջինս միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է։ Բիզնես ոլորտի  հոգեբան Ելենա Լիտվինենկոյի հետ միասին կներկայացնենք,  թե ինչ է դրական մտածողությունը, որ դեպքերում այն ​​կարող է վնասել, և երբ է օգտակար։ Իսկ վերջում կներկայացնենք խորհուրդներ, որոնք կօգնեն զարգացնել նման մտածողություն։

Ի՞նչ է դրական մտածողությունը

Դրական մտածողությունը հոգեբանական  մոտեցում է, որը հիմնված է լավատեսական ակնկալիքների, սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատի, լավատեսության և ցանկացած իրավիճակում բարենպաստ պահերի որոնման վրա:

«Դրական մտածողությունը չի բացառում խնդիրների կամ դժվարությունների գիտակցումը: Ընդհակառակը, այս մոտեցման կողմնակիցներն  ընդունում են բացասական գործոնների առկայությունը, բայց դրանք դիտարկում են որպես խնդիրը լուծելու և նոր մակարդակի բարձրանալու հնարավորություն»,- ասում է բիզնես-հոգեբան Ելենա Լիտվիենկոն:

Կարևոր է չշփոթել երկու եզրույթները՝ «դրական մտածողություն» և «դրական հոգեբանություն»։ Դրական մտածողությունն  իրերին լավատեսական դիտանկյունից նայելն է։ Մտածողության այս տեսակը կենտրոնանում է տեղի ունեցողի նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանման վրա:

Մինչդեռ դրական հոգեբանությունը հոգեբանության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է լավատեսության ազդեցությունը, ինչն է այն առաջացնում և երբ ավելի լավ է օգտագործել այն:

Որո՞նք են դրական մտածողության առավելությունները

Դրական մտածողությունն ունի առողջության վրա դրական ազդեցությունների լայն շրջանակ:  Դրական մտածողության պարագայում՝

  • ավելի հեշտ  եք հաղթահարում սթրեսը և դժվարությունները,
  • հոգեբանական վիճակը բարելավվում է,
  • իմունային համակարգը ուժեղ  է, քանի որ օրգանիզմը ենթարկվում է ավելի քիչ սթրեսի, 
  • վաղաժամ մահվան ռիսկը նվազում է, 
  • նվազում է դեպրեսիայի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

1558 տարեցների շրջանում իրականացված  ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ դրական մտածելակերպը կարող է նաև նվազեցնել թուլությունը ծերունական տարիքում:

2018 թվականին Ծերացման հետազոտման ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ դրական մտածողությունը դեր ունի մահացության կրճատման ցուցանիշների մեջ  վերջին 35 տարիների ընթացքում: Նման մտածողություն ունեցող մարդիկ նաև ավելի հաճախ են կանոնավոր կերպով մարզվում, խուսափում են ծխելուց, հետևում են առողջ սննդակարգի և ավելի լավ են քնում:

Ակնհայտ է, որ դրական մտածելակերպը շատ առավելություններ ունի։ Բայց ինչո՞ւ է դրական մտածողությունն այդքան ազդում ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Հարցին պատասխանող տեսություններից մեկի համաձայն՝ դրական մտածողություն ունեցող մարդիկ ավելի քիչ են սթերսի ենթարկվում: Մեկ այլ տեսություն է, որ դրական մտածողություն ունեցող մարդիկ  հիմնականում ավելի առողջ կյանք են վարում, ինչպես նշվեց  վերևում:

Ե՞րբ կարող է դրական մտածելակերպը վնասակար լինել

Թեև ընդհանուր դրական վերաբերմունքը կարևոր է, անիրատեսական մեծ ակնկալիքները կարող են հանգեցնել հիասթափության: «Որևէ բացասական հույզեր ընդունելու անկարողությունը (հայտնի է որպես թունավոր պոզիտիվիզմ) նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ մտավոր բարեկեցության վրա»,- ասում է հոգեբանը:

Մեր ժամանակներում հատկապես սուր խնդիր է թունավոր պոզիտիվիզմը։ Այն միտքը, որ մարդը միշտ պետք է լավատես լինի, կարող է գրավիչ թվալ, բայց դա կարող է վնասել մարդու հոգեկանը։ Կյանքը միշտ չէ, որ բաղկացած է հաճելի պահերից և դրական հույզերից։ Բոլորն էլ դժվարություններ ունենում են։ Ուրախության քողի տակ բացասական զգացմունքները թաքցնելը կարող է հանգեցնել առողջական լուրջ հետևանքների:

Թունավոր պոզիտիվիզմը մերժում է բոլոր բացասական հույզերը և խրախուսում կեղծ դրականների արտահայտումը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են դրան, ձևացնում են, թե «վատը» գոյություն չունի։ Սա ոչ միայն անիրատեսական է, այլև խանգարում է, որ հասկանաք, ընդունեք ձեր հույզերը: 

«Մենք պետք է պատրաստ լինենք բացահայտ և ազնվորեն դիմակայելու դժվարին հույզերին, թույլ տանք մեզ զգալու և բարելավելու մեր հոգեկան առողջությունը»,- ասում  է հոգեբանը:

Դրական մտածողությունը և լավատեսությունը կարող են օգտակար լինել, բայց միայն այն դեպքում, երբ մարդն  ընդունում  է իր զգացմունքների ողջ սպեկտրը: Ցավն ու տխրությունը կյանքի բնական մասն են, և դուք պետք է կարողանաք հաղթահարել այդ զգացմունքները, այլ ոչ թե թաքնվեք դրանցից կեղծ ուրախության դրոշի տակ:

Ինչպե՞ս զարգացնել դրական մտածողությունը

Կան ռազմավարություններ, որոնք կարող եք օգտագործել ավելի դրական մարդ դառնալու համար: Այս մեթոդները զարգացնում են իրադարձությունների հանդեպ ավելի լավատեսական մոտեցում ցուցաբերելու  սովորություն:

Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին

Սկսեք ուշադրություն դարձնել այն մտքերին, որոնք ամեն օր ունենում եք: Եթե ​​նկատում եք, որ դրանցից շատերը բացասական են, ապա գիտակցաբար ջանք գործադրեք՝ ձեր մտածողությունը ավելի դրական ուղղությամբ ուղղորդելու  համար:

«Ֆիզիկական խրախուսանքը  համարվում է լավ պրակտիկա: Երբ կարողանաք կանխել վատ միտքը կամ այն դրականի վերափոխել, ինքներդ ձեզ խրախուսեք՝ այդ առիթով խմեք ձեր սիրելի թեյը կամ գնեք մի գեղեցիկ հուշանվեր»,- ասում է հոգեբանը: 

Սակայն  պետք է զգույշ լինել  խրախուսանքի  հարցում, որպեսզի այլ վատ սովորություններ չձևավորվեն, օրինակ՝ բացասական հույզերի ժամանակ շատ ուտելը. երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նույնիսկ հանգեցնել սննդային վարքի  խանգարման և քաշի ավելացման:

Պահեք երախտագիտության օրագիր

Երախտագիտության օրագիրը անձնական օրագրի մի տեսակ է, որտեղ դուք գրում եք այն ամենը, ինչի համար երախտապարտ եք այսօր: Այս պրակտիկան օգնում է նույնիսկ ամենաանհաջող թվացող օրը գտնել մի բան, որը կուրախացնի ձեզ: Դուք նույնիսկ կարող եք օրագիր պահել ձեր հեռախոսի հավելվածում: Բայց եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են փոքրիկ, հաճելի ծեսեր, ապա երախտագիտության համար պահեք առանձին տետր կամ նոթատետր։ Ի դեպ, շատ գրախանութներում  կարող եք գտնել հատուկ երախտագիտության օրագրեր. սովորաբար այնտեղ նախապես գրված են հիմնական հարցերը, որոնք կօգնեն ձեզ սկսել շարադրել:

Պոզիտիվ զրույց ունեցեք  ինքներդ ձեզ հետ 

Ինքնախոսությունը մի բան չէ, որով մարդիկ անընդհատ զբաղվում են: Որպես կանոն, շատ ժամանակ մտքերը հոսում են առանց կապակցվածության, և մարդն իրականում չի կենտրոնանում դրանց վրա։ Բայց երբ ինչ-որ բանի մասին պետք է մտածել, իրավիճակին անդրադառնալ, ներքին երկխոսություն է առաջանում։ Այն, թե ինչպես եք խոսում ինքներդ ձեզ հետ, կարող է կարևոր դեր խաղալ ձեր աշխարհայացքի ձևավորման գործում: Ի՞նչ բառեր և ձևակերպումներ եք ընտրում: Դուք հաճա՞խ եք նախատում ինքներդ ձեզ, թե՞ գովաբանում եք:  Աշխատեք ինքներդ ձեզ սխալների համար չհանդիմանել և չքննադատել։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի դրական ինքնախոսության անցնելը կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր զգացմունքների և սթրեսին արձագանքելու ունակության վրա»,- ասում է Ելենա Լիտվիենկոն:

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

առողջություն հոգեբանություն մտածողություն խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին