f

Անկախ

«Հրապարակ». Այո, ազգի մեծամասնությունը պետք է լինի ռեւանշիստ


Արցախյան շարժման 36-ամյակն է այս օրերին։ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու մասին, եւ Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով։ Այդ օրը Երեւանում սկսվեցին ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության,այդ ցույցերը դարձան շարունակական, հաջորդ ամիսներին հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ եղան Երեւանում՝ Հայաստանին Ղարաբաղի միացման պահանջներով։ Երկրում արտակարգ դրություն մտցվեց, ռուսական զինվորներ հայտնվեցին Երեւանի փողոցներում` հանրահավաքային շարժումը ճնշելու նպատակով, սակայն հայ ժողովուրդը համախմբվել էր եւ աննկուն կանգնած էր Արցախի ազատագրման նպատակի շուրջ։


Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին, որը դարձավ շարժման ղեկավար ուժը։ Առաջին կազմն 9 հոգուց էր բաղկացած` ծագումով ԼՂ-ից գործիչներ, սակայն որոշ ժամանակ անց «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, եւ «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գեւորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով, առաջնորդեց անկախության շարժումը։ Այսօր Հայաստանի իշխանությունների թեթեւ ձեռքով թշնամուն է հանձնվել Արցախը, արցախահայերը մնացել են տնավեր, նրանցից շատերը բռնել են գաղթի ճամփան: Բայց 88-ի շարժման մասնակիցները կարոտով են հիշում պայքարի այդ շրջանը եւ համարում են դա հայ ազգի արթնացման շրջան: Չնայած ոմանք կարծում են, որ այդ շարժումը մեր պետությունը տարավ սխալ ուղղությամբ եւ թույլ չտվեց կայանալ: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նախկին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի, Ալեքսան Հակոբյանի, ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանի հետ:

Շահե Աճեմյան. «Նրանք, ովքեր քննադատում են այսօր արցախյան շարժումը, ուղղակի անհասկանալի մարդիկ են: 36 տարի առաջ այդ օրը մեկ միլիոն մարդ իջել էր հրապարակ ու գոռում էր. «Ղարաբաղը մերն է»: Այսինքն՝ այդ մարդիկ չունեի՞ն խելք: Գնացինք պայքարեցինք, ազատագրեցինք, մեծացրինք հայրենիքը: Ստացանք ազատագրած հողերի բարիքները, ստացանք ոսկի: Երբ մեծ է հայրենիքիդ հողը, մեծ են նաեւ ռեսուրսներդ: Ինչեր ասես ստացանք՝ ազատագրելով Արցախը, բայց ոմանք այսօր փորձում են համոզել, որ վնասներ ենք կրել… Արցախյան շարժումով վերականգնեցինք մեր ոտնակոխված արժանապատվությունը, պարտվածի բարդույթը, որ մենք էլ կարող ենք հաղթել, ազատագրել, բայց ի՞նչ անենք, որ այսօրվա իշխանությունները դավաճանաբար հանձնեցին Արցախը ու հիմա լոճո-լոճո խոսում են՝ երկարացնելով լեզուները: Նա, ով կասի՝ Արցախը մեզ համար բեռ էր, կա՛մ տգետ է, կա՛մ էլ ուղղակի դավաճան թուրք է: Գիտակցության հարց է: Նման բան ասողները մի կաթիլ արյուն թափած կա՞ն, կյանքում գոնե մեկ անգամ Արցախում եղած կա՞ն: Ի՞նչ ունեն արած մեր պետության համար: 36 տարի առաջ մեկ միլիոն մարդ, որ փողոց էր դուրս եկել, այսօր նրանցից 50 տոկոսը, հավանաբար, մահացել է: Եկել է նոր սերունդ, որը ոչ մի բանից տեղյակ չէ: Արցախյան շարժումը մեր ազգին տրված մեծ հաղթանակ էր: Արյան գնով ազատագրեցինք մեր հողերը, մեր հայրենիքը: Ես իմ կյանքն եմ նվիրել պայքարին, տասնյակ ընկերներիս դրեցի հողի տակ ու չգիտեմ՝ վաղն ինչ կլինի՝ Արցախը նորից ազատագրելու համար: Այո, ես ռեւանշիստ եմ, այո, ազգի մեծամասնությունը պետք է լինի ռեւանշիստ: Այս իշխանությունները պետք է գնան: Մղկտում եմ, որ առանց մի փամփուշտ արձակելու տվել են Քարվաճառը: 2020 թվականին տեղի ունեցավ դավաճանական պատերազմ: Արցախը Հայաստանի վահանն էր, պաշտպանը: Չկա Արցախը՝ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր սահմաններին: 1988-ին չկար խոպանչու հոգեբանությունը, եւ մենք հաղթեցինք: Անկախացանք, հետո արդեն 94-95 թվականներին մեկ միլիոն հայ լքեց հայրենիքը ու այդպես գնաց… Նայում ենք կողքներս, այն տարիքի տղամարդիկ, որոնք կարող էին այսօր դուրս գալ փողոց, պայքար մղել, պահանջատեր լինել, արտագնա աշխատանքի են մեկնել: Ո՞վ պետք է այսօր պայքարի: Նայում եմ շուրջս` երիտասարդություն էլ չկա: Ազգն իր տեղում չէ: Համատարած արտագաղթ է, հայությունը դարձել է փոքրամասնություն: 2018 թվականին տեղի ունեցավ դեբիլների հեղափոխություն: Ցավոք սրտի, մեր երկրում դեբիլների պակաս չկա: Առաջին օրից ասել եմ` դեբիլները չեն գիտակցում, թե ինչ են անում. ո՛չ համաշխարհային քաղաքականություն գիտեն, ո՛չ դիվանագիտություն, ո՛չ պատերազմ: Էդ երեխեքը քանդեցին մեր երկիրը: Կեղտոտեցին ողջ հայրենիքը՝ զուգարանի նման, որ մենք նորից այդ զուգարանը մաքրենք: Մենք ենք մղկտում, մենք ենք տառապում, մենք ենք պայքարում, մենք ենք վճարում այդ ամենի գինը»:

Վազգեն Մանուկյան. «Արցախյան շարժումը մեր ամենակարեւոր բանալին էր ապագայի: Արցախի լինելն էր մեր ապագայի բանալին, բայց եկավ խղճուկ ապագան, եւ եթե այսպես շարունակվի` խղճուկ ապագան շարունակվելու է: Ավելին ասել չեմ ցանկանում»:

Ալեքսան Հակոբյան. «Չեմ ուզում ոչ մի բանի մասին խոսել, միայն ուզում եմ շնորհավորել Արցախյան շարժման օրվա առթիվ: Արցախում եւս այն պետական տոն էր, վերածննդի տոն: Շատ կարեւոր էր շարժումը մեզ համար, հուսանք, որ ավերակները կվերականգնվեն»:

 

Ղարաբաղյան շարժում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին