f

Անկախ

Չկա այն թիմը, որը հանրակրթության ոլորտում բարեփոխումների գաղափարական առաջնորդն է, կրողն ու տեղ հասցնողը. Սերոբ Խաչատրյան


Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում բացառված չէ, որ, օրինակ՝ 5-րդ դասարանում սովորող երեխան չկարողանա կարդալ հայերենով տեքստը  կամ գրել իր անունը: Հիշեցնենք՝ ուժի մեջ մտած հանրակրթության նոր չափորոշչի համաձայն ուսման առաջին 4.5 տարիների ընթացքում աշակերտներին թվանշային գնահատական չի նշանակվում, բացի այդ վերացել է անբավարար գնահատական հասկացությունը, երեխան, որը չի յուրացրել տվյալ տարվա կրթական ծրագիրը, չի կարող մնալ նույն դասարանում: Այս ուսումնական տարում Տավուշի մարզի 4-րդ դասարանցիները, հաջորդ ուսումնական տարվանից բոլոր 4-րդ դասարանցիները տարրականից հիմնական դպրոց կփոխադրվեն առանց գիտելիքների ստուգման: Իսկ աշակերտների առաջադիմության ընդհանուր պատկերից տեղյակ լինելու համար ԿԳՄՍՆ-ն արտաքին գնահատում կիրականացնի միասնական թեստի միջոցով, որը կներառի հարցեր «Մայրենի»,  «Մաթեմատիկա»,  «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից: Դպրոցներ կուղարկվեն ընդհանրացված թվեր, որը ուսումնական հաստատությունը պետք է ծառայեցնի կրթական գործընթացների  հետագա բարելավմանը: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում, խոսելով բարեփոխումների դրական ու բացասական կողմերի մասին, ասում է. «Ցանկացած ռեֆորմ բացարձակ առումով կարող է ճիշտ լինել, իսկ տվյալ իրավիճակի համար՝ սխալ: Կարևոր է, թե այդ ռեֆորմը որ երկրում է արվում և ինչ իրավիճակում: Նույն ռեֆորմը մի երկրի  համար կարող է ճիշտ լինել, մեկ այլ երկրի համար սխալ: Ես կարծում եմ, որ մենք դեռ պատրաստ չենք»: 

Կրթության փորձագետն ընդգծում է՝ տարիներ շարունակ առաջին դասարանում թվանշային գնահատումը հանված է, սակայն դասվարները շարունակում են երեխաներին գնահատել թվանշաններով կամ դրանց փոխարինող նշաններով: «Օրինակ՝ մեծ կամ փոքր սմայլիկն էլ է գնահատական: Այսքան տարի առաջին դասարանում գնահատական չնշանակելու հարցը չկարողացանք լուծել: Իսկ  նախարարությունը բերել  չորս ու կես տարվա համար է  ներդրել  առանց թվանշանի, բնութագրական գնահատումը: Ինչպե՞ս ենք սա վերահսկելու, ինձ սա է մտահոգում»,- ասում է Խաչատրյանը:

Նրա  համոզմամբ՝ իդեալական  պարագայում կրտսեր դպրոցում իսկապես թվանշային գնահատում պետք չէ, քանի որ ուսուցչի և դպրոցի խնդիրը պետք է լինի երեխաների մեջ սովորելու հանդեպ սեր սերմանելը: «Բայց եթե քո համակարգը լավ չի աշխատում, այդ թվանշանը որոշակի դեր է խաղում, որ աշակերտները սովորեն, ուրեմն պետք է մտածել նման փոփոխությունից առաջ,- ասում է Խաչատրյանը:- Նախարարությունը քարոզում է հումանիստական մանկավարժություն, իսկ դասվարները շարունակում են գնահատական նշանակել: Պետք է հասկանալ դասվարներն.  ինչո՞ւ են շարունակում թվանշան դնել, միգուցե դա մոտիվացնում է երեխաներին, սա պետք է հասկանանք: Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է գրված չափորոշչում կամ օրենքում, ինձ համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենում դասարանում: Մենք կարող ենք օրենքում շատ հումանիստական բաներ գրել. թվանշան չկա, նույն դասարանում մնալ չկա, անբավարար չկա, ոսկե մեդալ չկա, սրանք  գեղեցիկ մտքեր են: Բայց ինձ հետաքրքիր է, թե այս ամենը դասարանում ինչի է բերում»: 

Կրթության փորձագետի համոզմամբ՝ արտաքին մոտիվատորները հանրակրթության ոլորտում պարտադիր են ու կարևոր. «Հանրակրթությունը պարտադիր բան է, դա արտադպրոցական զբաղմունք  չէ, որը երեխան իր նախասիրությամբ է ընտրում և հետևաբար  թվանշան պետք չէ: Իսկ  դպրոցը պարտադիր բնույթ ունի, հետևաբար արտաքին մոտիվատորների կարիք կարող է լինել, մանավանդ եթե քո կրթության որակը բավարար չէ: Լա՞վ կամ վա՞տ ռեֆորմ  է, չեմ կարող ասել: Գլխավոր հարցը,  որին պետք է պատասխանի նախարարությունը, հետևյալն է՝ Հայաստանի կրթության այս վիճակում դա ճի՞շտ որոշում է, թե՞ ոչ: Եթե դու հանում ես թվանշանը, բայց դասվարները շարունակում են սիմվոլներով թվանշաններ դնել, դա արդեն ազդակ է, որ թվանշանը մնա, քանի որ ստացվում է՝ մենք խաբում ենք պետությանը»: 

Սերոբ Խաչատրյանը նաև մեկ այլ խնդիր է մատնանշում: «Նախարարությունը հիմա փորձում է դպրոցական ավարտական  թեստերը  համապատասխանեցնել TIMSS և PISA միջազգային ստուգատեսների  պահանջներին: Բայց կարծում եմ՝ նախարարությունն այս հարցում մի փոքր ուշացել է, քանի որ այս առաջադրանքը պետք է լիներ ավելի շուտ, երբ գրվում էին չափորոշիչները:  Իսկ հիմա չափորոշիչները գրվել են, դրանց հիման վրա կազմված դասագրքերի մեծ մասը սեպտեմբերին պատրաստ  կլինի, և նոր միայն հայտարարում ենք, որ ավարտական թեստերը պետք է լինեն TIMSS և PISA   թեստերի մեթոդաբանությամբ: Սա շուտ պետք է ասվեր, որ չափորոշիչ և դասագիրք գրողները դա հաշվի առնեին»,- ասում է Խաչատրյանը՝ մտավախություն հայտնելով, որ դասագրքերի և ավարտական թեստերի անհամապատասխանությունը կարող է լրացուցիչ, արտադպրոցական պարապմունքների խթան դառնալ: 

«Կասկածում եմ, որ նոր դասագրքերի  հեղինակները նայել են այդ թեստերը և այդ ձևով են առաջադրանքները մշակել»,- ասում է նա:

Խաչատրյանը շեշտում է՝ հանրակրթության ոլորտում փոփոխություններըտ շատ են, բայց չկա այդ փոփոխությունները կառավարող և առաջնորդող թիմը: «Այդ թիմ  ասվածը 20-30 հոգանոց խումբ է, ընդ որում  կարևոր չէ, որ բոլորը նույն հիմնարկում աշխատեն կամ նախարարության ներսում լինեն: Չկա այդ թիմը, որը բարեփոխումների գաղափարական առաջնորդն է, կրողն ու տեղ հասցնողը: Մի պարզ օրինակ՝  նախարարությունը հայտարարում  է  մրցույթ լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, մրցույթի անունը գրում են «Չափորոշչի ներդրմանը աջակցող լավագույն ուսուցիչ/տնօրեն»: Իսկ  ուսուցչի խնդիրը չափորոշչի ներդրմանը աջակցելը չէ, ուսուցիչը չափորոշիչը ներդրողն է, իսկ նրան պետք է աջակցի նախարարությունն իր կառույցներով»,- ասում է Խաչատրյանը՝ չբացառելով, որ չհամակարգված, հախուռն ու մեծածավալ փոփոխություններին մեր կրթական համակարգը կարող է չդիմանալ: 

 

Սերոբ Խաչատրյան հանրակրթություն խմբագրի ընտրանի ԿԳՄՍՆ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին