f

Անկախ

Որն էր Հովհաննես Թումանյանի ամենամեծ «թերությունը». այսօր գրողի 155-ամյակն է


Ինչո՞ւ Թումանյանը ստացավ «ամենայն հայոց» բազմաթիվ կոչումներ, որն էր նրա ամենամեծ թերությունը ու ինչո՞ւ այսօր մտավորականները նրա չափ մտահոգ չեն երկրի ճակատագրով։ Sputnik Արմենիան զրուցել է ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի հետ։

Արցախի կորստի ընկալումն այսօր այլ կլիներ, եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, կարծում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նա համոզված է, որ ցանկացած նման հարցում մտավորականի ձայնն ու կարծիքը չափազանց կարևոր է, քանի որ հենց նրանք են փոխում հանրության բարոյական պատկերը։

«Ժամանակները շատ նման են։ Մեծ Եղեռնը կարելի է համեմատել Արցախում տեղի ունեցած սպիտակ եղեռնի հետ։ Պարզապես Արցախինը ոչ մեկ օրակարգ չի մտցնում ու լրջորեն չի զբաղվում այդ հարցերով։ Մենք հիմա էլ ունենք տաղանդավոր գրողներ, բայց Թումանյանի մեջ գրիչը և մարդկային բարձր արժեքները, ֆենոմենը, հոգու փիլիսոփայությունը լրիվ ուրիշ էր։ Հոգեբանները այդպիսի մարդկանց ասում են բարձրակարգ մարդ, որ մոտենում է արարչին։ Ինձ համար Թումանյանն այդպիսինն էր»,– ասում է Լուսինե Ղարախանյանը։

«Ամենա»՝ բառի տարբեր իմաստներով

Թանգարանի տնօրենը վստահ է` ամենայն հայոց բանաստեղծի ու «ամենայն հայոց» այլ կոչումները նա ստացել էր արդարացիորեն, առանց որևէ չափազանցության։

«Նա նաև ամենայն հայոց թամադա էր, ամենայն հայոց հաշտարար, ամենայն հայոց կազմակերպիչ։ Նա նաև որբերի ամենայն հայոց հայրն էր։ Հիմա բռնի տեղահանված 30.000 արցախցի երեխա կա, ո՞ր գրողն է անում այն , ինչ ժամանակին անում էր Թումանյանը։ Թող ինձ ներեն այն բոլոր գրողները, որ ինչ-որ բան են ձեռնարկում հիմա, բայց համեստորեն թաքցնում են։ Բայց ո՞վ է տեսնում այդ գթառատ վերաբերմունքը, այդ սրտացավ, վերաբերմունքը, այդ խորը հումանիզմը, որ ուներ Թումանյանը»,– նշում է նա։

Լուսինե Ղարախանյանի կարծիքով` Հովհաննես Թումանյանի ամենամեծ թերությունը նրա անսահման բարությունն էր, որն ավելի շատ ինքնազոհողության էր հիշեցնում։

«Նա չէր կարողանում «ոչ» ասել և անընդհատ չարաշահում էին նրան։ Նա բոլորի ցավը բեկում էր իր միջով, դրա համար էլ տառապեց ու մահացավ այդքան շուտ»,– նշում է թանգարանի տնօրենը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

տարեդարձ Հովհաննես Թումանյան Հայաստան Տեսանյութ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին