f

Անկախ

Մի երկրում, որ մարդիկ մի կերպ բարեկամների ու այլ հարազատների հաշվին են վաստակում, ընկնելու են համատարած վերահսկողության տակ


Ամենևին խնդիր չունեմ Վահան Քերոբյանին պաշտպանել, հատկապես, որ ինձ առաջին օրվանից էլ պարզ էր իրեն «զոհելու» քաղաքական պատրաստակամությունը, բայց այս դեպքը գալիս է ապացուցելու, որ բլորոս, անխտիր բոլորս, այս իշխանության զոհն ենք (եղել կամ լինելու)։

Որպես պետական պատվերներից խուսափող մարդ, ամեն դեպքում հունվարյան դուշ-ծորակ օպերացիան ու հիմա այս Քերոբյան & Co. շոուն մեկ անգամ ևս ապացուցում են, որ պետական գնումների համակարգը մնում է շատ վտանգավոր ու ցանկացած առնչություն մեզանից յուրաքանչյուրին դարձնելու է ավելի խոցելի։

Ի դեպ այս տարվանից սկսած ափալ-թափալ համատարած հայտարարագրումը, ինչքան էլ լինի կարևոր ու պետքական նախաձեռնություն, նախ և առաջ օգտագործվելու է իշխանական մամլիչի տակ առնել բոլորիս։ Մի երկրում, որ մարդիկ մի կերպ բարեկամների ու այլ հարազատների հաշվին են վաստակում, ընկնելու են համատարած վերահսկողության տակ ու ընտրովի արդարադատության զոհն են լինելու։

Այս մտահոգությունն ունենալով մոտ երկու շաբաթ առաջ մեր ընկերությունը միակողմանիորեն խզեց մեր միակ պետական համեմատաբար խոշոր պատվերի պայմանագիրը, չցանկանալով հիստերիկ քաղաքական որակի հսկողություն շոու մաս լինել։

Այս խորհուրդը տվել ու տալիս եմ նաև պետական ու համայնքային կառավարման մաս կազմած ու կազմող անձանց, օղակը ձեր շուրջն էլ է սեղմվելու մի օր…

Սարհատ Պետրոսյան պետական գնումներ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին