Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւն այցելել է մի շարք զորամասեր, որոնք տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այնտեղ իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ մոբիլիզացիոն ռեզերվների ներգրավմամբ։
Վելիեւը եղել է նաեւ հրթիռահրետանային զորքերի զորամասերում։