f

Անկախ

Ռուսաստանը հիբրիդային հարձակումներ է ծրագրում Մոլդովայի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների դեմ․ ISW


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անդամ երկրներից որևէ մեկի դեմ ռազմական հարձակման անմիջական սպառնալիք չի տեսնում, սակայն նշել է, որ հիբրիդային հարձակումների «շարունակական վտանգ կա»:

Վերջերս Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանները նկատել են, թե ինչպես են Կրեմլի գործիչները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկատվական հիմքեր ստեղծում՝ արդարացնելու Մոլդովայի, ինչպես նաև Բալթյան երկրների, Դանիայի և Ֆինլանդիայի վրա հնարավոր հիբրիդային հարձակումները, հայտնում է Euronews-ը:  Իր վերջին զեկույցում Վաշինգտոնի կենտրոնի փորձագետները պնդել են, թե Կրեմլը տեղեկատվական գործողություններ է իրականացնում Մոլդովայի դեմ, որոնք շատ նման են այն գործողություններին, որոնց ռուսական իշխանությունները դիմում էին «մինչև 2014 և 2022 թվականներին Ուկրաինա ներխուժելը, ինչը կարող է պայմաններ ստեղծել ապագայում Մոլդովայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիան արդարացնելու համար»։

Թեև հնարավոր հիբրիդային գործողությունների ժամկետները պարզ չեն, սակայն Կրեմլը, ըստ վերլուծաբանների, տեղեկատվական ֆոն է պատրաստում դրանց արագ իրականացման համար։

Ավելի վաղ Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ ռուսական զինված ուժերի շարունակվող վերակազմավորումն ու ընդլայնումը նպատակաուղղված են Ֆինլանդիայի ուղղությամբ ռազմական ներկայության ավելացմանը և ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ հնարավոր առճակատման ժամանակ դիրքերի ամրապնդմանը: Էստոնացիները հայտնել են, որ ռուս զինվորականները ձևավորում են Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանները (ներկայիս արևմտյան շրջանի փոխարեն)՝ Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի վրա ճնշումը մեծացնելու համար, ինչպես նաև փորձում են «մասնակի ուժեղացնել իր ստորաբաժանումները» Բալթյան տարածաշրջանում։

«Ռուսաստանը կարող է իր ուժերը կենտրոնացնել այնպես, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք տեղակայի ՆԱՏՕ-ի հետ սահմանի երկայնքով։ Այս տարի Էստոնիայի վրա ուղղակի ռազմական հարձակման հավանականությունը մնում է ցածր, սակայն անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Էստոնիայի սահմանների մոտ ապագայում կախված է նրանից, թե արդյոք Ուկրաինան իր դաշնակիցների աջակցությամբ կարող է հետ մղել Ռուսաստան ագրեսիան»,- հայտնել էին Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունից:

Աշխարհում Ռուսաստան Հիբրիդային պատերազմ ՆԱՏՕ Մոլդովա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին