Խովաևն առաջիկայում կայցելի Երևան։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան հույս ունի, որ նա կկարողանա գործընկերային, բարեկամական ձևով բանակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մանրամասների շուրջ, որպեսզի բոլոր շփումներն իրականացվեն կարգավորման օգտին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տոկաևը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։ Նա հանդիպել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, տարածաշրջանային այլ հարցեր։