f

Անկախ

Փաշինյանը կարող է նաև Վարդենիսը հանձնել, հետո ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել». ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյան


Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս իրականության հետ։ Իշխանությունները ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այն մեղքերը, որոնք ինքն է գործել, ուզում է բարդել ժողովրդի վրա։ Կարծում եմ, որ անհնար է մարդկանց երկար պահել այս վիճակում»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Սահմանադրություն կամ այլ բան փոխելու փոխարեն ավելի հեշտ է փոխել Փաշինյանին. «Գրեթե բոլոր պետություններն անկախություն ձեռք բերելիս Անկախության հռչակագիր են ընդունում, որտեղ շարադրում են իրենց նպատակները: Հետագայում բոլոր Սահմանադրությունները հիմնվում են այս հռչակագրի վրա»,- ընդգծեց Մանուկյանը։

Նրա խոսքով, եթե նայեք ԱՄՆ Անկախության հռչակագրին, ապա այնտեղ մեղադրանքներ կան Մեծ Բրիտանիայի հասցեին, սակայն դա չի խանգարում նրանց բարեկամական հարաբերություններ ունենալ։ 

«1991 թվականին Հայաստանն ընդունեց նոր հռչակագիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 1918 թվականի հռչակագիրը, և ըստ դրա՝ այդ սահմանները չեն համընկնում այս երկրների ներկայիս սահմանների հետ»,- նշել է նախկին վարչապետը։

Նա անհեթեթ է անվանել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրությունը՝ Հռչակագրին հղումները բացառելու նպատակով։

«Փաշինյանն, ըստ էության, կոչ է անում «ազատվել» Հռչակագրից, քանի որ դրա պատճառով մեզ կարող են ծեծել։ Երբ նա ասում է սա, դա պարզապես ծիծաղելի է թվում, այդ թվում՝ արտաքին լսարանի համար:

Բայց եթե իշխանությունները կեղծիքներով ու ճնշումներով հասնեն Սահմանադրության փոփոխության ընդունմանը, ապա բարոյական հարված կհասցվի ողջ հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է պատմական արդարության գաղափարին, որը կա Հռչակագրում, ապա դա կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»,- եզրափակեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Վազգեն Մանուկյան Անկախության հռչակագիր Նիկոլ Փաշինյան Հայաստան Սահմանադրություն Տեսանյութ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին