f

Անկախ

Նախկիններին թալանի մեջ մեղադրող Փաշինյանը ավելի քան 200 մլն դրամ պետական միջոցներ է ոչնչացրել․ Հայրիկյանը դիմելու է դատախազություն (տեսանյութ)


2023 թ-ի հունիսից Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես իրավունք չունի սահմանադրության փոփոխության մասին որևէ բառ ասելու, որովհետև նա դարձել է կոռուպցիոն խմբակային հանցագործության մասնակից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։


Նրա փոխանցմամբ` այդ գործով արդեն մեկ անգամ դիմել է դատախազություն, որը տեսնելով հանցակազմի առկայությունը, գործն ուղարկել էր Քննչական կոմիտե։ «Քննչական կոմիտեից մեզ նախ տեղեկություններ հասան, որ ընթացք են տվել, բայց երեկ վերջնական ճշտեցինք, որ իբրեւ գտել են, որ հանցակազմ չկա։ Բայց այստեղ դրության տերը դատախազությունն է, քանի որ օրենքի անմիջական վերահսկման գործառույթը դատախազությանն է», - նշել է նա։

Հայրիկյանի դիտարկմամբ՝ վարչապետի նորմատիվ ակտի վերջնաժամկետը 2023 թ-ի հունիսն էր։ «2023 թ-ի հունիսին պետք է սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացված լիներ կառավարություն։ Այն պահից, երբ դա չի արվել, կարող ենք արձանագրել, որ ծրագիրը ձախողվել է։ Պետության կյանքում շատ բաներ են ձախողվում, բայց այս դեպքում մենք ունենք եռակի ձախողում։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 3 անգամ նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ և ձախողվել է։ Օրենքն ունի այսպիսի դրույթներ, որ որեւէ պետական պատասխանատու, որը պարտավոր է հետևել որևէ իրավական ակտով ամրագրված գործընթացի կատարմանը ու չի անում՝ նշանակում է իշխանություն է չարաշահում։

«Լավագույն դեպքում սա կարող է որակվել անփութություն, եթե դա խմբակային է՝ օրենքը նախատեսում է պատիժ՝ 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե անփութություն չի, այլ կոռուպցիոն խմբի չարաշահում է, ապա 5-15 տարվա ազատազրկում է նախատեսվում», - ասել է Հայրիկյանը:

Նրա պնդմամբ՝ այդ գործողությունները ուղեկցվել են ավելի քան 200 մլն դրամի ոչնչացմամբ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ են ստեղծվել, հանձնաժողովի անդամներին տրվել են բարձր աշխատավարձեր՝ յուրաքանչյուրին 700 հազար դրամ։ «Իրականում գումարը շատ ավելին է, քանի որ կից կառույցներ էլ կան, մանրամասների մեջ չմտնենք, ամեն դեպքում՝ ստացվում է, որ պետությանը վնաս է տրվել։
Փաշինյանը այն գործիչը չէ, որ իրավունք ունենա խոսել սահմանադրություն փոխելու մասին՝ հիմա իր հիմնական մտածմունքը պիտի լինի այն, թե ինչպես բանտից խուսափի», - նշել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պարույր Հայրիկյան Նիկոլ Փաշինյան Սահմանադրություն պետական միջոցների վատնում Տեսանյութ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին