Սանկտ Պետերբուրգի մետալուրգիական գործարանում ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել՝ երկու կիլոգրամ պայթուցիկով, գրում է 78.ru-ն։ Պարբերականի տվյալներով՝ ԻՊՍ-ի ներսում եղել է տետրիլ (պայթուցիկ նյութ) եւ հրկիզիչ գլանակ։ Ռումբը թողել էին պահեստային տարածքի կողքին գտնվող տոպրակի մեջ։
Shot Telegram ալիքի տվյալներով՝ խոսքը Վսևոլոժսկի ալյումինե համաձուլվածքների գործարանի մասին է։ «Տեղանքը, որտեղ հայտնաբերվել է պայթուցիկը, չի հայտնվում տեսահսկման տեսախցիկների տեսադաշտում։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե ով է փաթեթը տարածք անցկացրել։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը», - ասվում է ալիքի նյութում։
«РЕН ТВ» ալիքը նշում է, որ արտակարգ ծառայությունների աշխատանքի ժամանակ տեղում իրականացվել է գործարանի շենքից աշխատակիցների տարհանում: Դեպքի վայրը շրջափակված է։