f

Անկախ

Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է´լ ԵՄ «շպիոն» է, է´լ լեռնագնաց է, է´լ զբոսաշրջիկ. Աբրահամյան


Ադրբեջանում մեկ շաբաթ է` ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է´լ ԵՄ «շպիոն» է, է´լ լեռնագնաց է, է´լ զբոսաշրջիկ:

Երեկ էլ արդեն հայտնեցին, որ վերջինս ադրբեջանական վերահսկողության տարածք է ներթափանցել Քաշաթաղի ուղղությամբ` պարզ չէ, թե «Լաչինի միջանցքը» նկատի ունեն, թե շրջանի որևէ հատվածը, իսկ մինչ այդ, ըստ նույն տեղեկության, վերջինս եղել է Սիսիանում և «տեղանքում չկողմնորոշվելով» հայտնվել ադրբեջանցիների մոտ:

Ստեղծված իրավիճակի ամենազավեշտալի հանգամանքներից մեկն այն է, որ դեռ պարզ էլ չէ` նման բան եղել է՞, թե՞ ոչ:

Պարզ չէ, որովհետև ՀՀ համապատասխան կառույցները, որոնք պետք է ստուգեն ու պարզաբանեն` կա՞ նման բան, թե՞ ոչ կամ առհասարակ, Չեխիայի նման քաղաքացի ՀՀ մուտք գործել է՞, թե՞ ոչ լուռ են:

Սրա հետ կապված մանրամասները կարևոր են մի քանի տեսանկյունից:

Առաջին պետք է հասկանալ, որ եթե նման անցում է եղել, ապա սահմանագծի ո՞ր հատվածն է, որտեղից աննկատ մարդ է անցել ու դա չի ֆիքսվել:

Երկրորդ, նույնականացնել տվյալ անձին` հասկանալու, վերջինիս քայլի իրական դրդապատճառները:

Երրորդ, եթե դա կեղծ տեղեկություն է, ապա փորձել հասկանալ ադրբեջանական կողմի` նման քայլի գնալու պատճառները, որովհետև դրանից այլ գործողություններ կարող են բխել»,- գրել է Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Ադրբեջան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին