f

Անկախ

Փետրվարի 9-ը ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան օրն է


ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՖՐԱՆՍԱՍԵՐԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2011 թվականն էր: Հայաստանը 2009-ից դարձել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ և հերթական անգամ տոնելու էր ֆրանկոֆոնիայի տասնօրյակը: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսին մասնակցում էր նաև լուսահոգի Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այն ժամանակ ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ արտգործնախարարի խորհրդականն էր: Նա պատմեց տեղի ունենալիք միջոցառումների մասին: Նաև այն մասին, թե Հայաստանը ինչ հետագա ծրագրեր է նախատեսում իրականացնել ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Ասուլիսից հետո մոտեցա Տեր-Ստեփանյանին և առաջարկեցի այդ ծրագրերին ավելացնել ևս մեկը՝ տպագրել երկլեզու մի ուսումնական ձեռնարկ՝ ֆրանսերեն լեզուն ուսումնասիրողների համար: Այդ գրքույկում պետք է զետեղվեին Շարլ Բոդլերի ՙՓոքրիկ արձակ պոեմները՚ և Վահան Տերյանի կողմից կատարված դրանց հայերեն թարգմանությունները: Ընդսմին, մի էջում պետք է զետեղվեր ֆրանսերեն բնագիրը, իսկ կողքի էջում՝ դրա թարգմանությունը:

Մինչ այդ ֆրանսերենի մասնագետներն ինձ հավաստիացրել էին, որ Տերյանի թարգմանությունն անթերի է: Այդ նույն ձեռնարկում կարելի էր տեղադրել նաև ֆրանսերենից Տերյանի կատարած այլ ստեղծագործությունների թարգմանություններն ու դրանց բնագրերը:

Երևանում արդեն իսկ բացվել էր Ֆրանսիական համալսարանը: Ֆրանսերենը դասավանդվում էր ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, այլ բուհերում, ֆրասիական թեքումով երկլեզու թիվ 45 և 48 դպրոցներում, ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցում: Ձեռնարկը օգտակար կլիներ ուսումնական այդ հաստատություններում սովորողների համար:

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ոչ միայն համաձայնվեց ներառել ձեռնարկի տպագրումը ֆրանկոֆոնիայի շրջանակներում պլանավորվող միջոցառումների շրջանակում, այլև … ապշեցրեց ինձ: Նա առաջարկեց իրականացնել Վահան Տերյանի բոլոր բանաստեղծությունների թարգմանությունը և հրատարակումը ֆրանսերեն լեզվով: Իմ հարցին, թե արդյո՞ք դա հնարավոր է, նա դրական պատասխան տվեց:

Տարվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեցի նրան, բայց նա ասաց, որ նորություն չկա:

Հաջորդ տարի Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված մամլո ասուլիսից առաջ մոտեցա Տեր-Ստեփանյանին և հիշեցրեցի տված խոստումի մասին: Նա առաջարկեց այդ հարցով դիմել դեսպանատան մշակութային հարցերով նորանշանակ խորհրդականին, որն ուներ հայկական ազգանուն, բայց լրագրողների հետ շփվում էր բացառապես ֆրանսերենով՝ թարգմանչուհու օգնությամբ: Տեր-Ստեփանյանին խնդրեցի ներկայացնել ինձ և թարգմանել իմ ասածը: Նա հայտնեց, որ այդ խորհրդականը ծանոթ է հարցին և լավ հայերեն գիտի: Մոտեցա խորհրդականին և ներկայացա: Լսելով Տերյան ազգանունը, նա իսկույն ասաց, որ պոետի բոլոր բանաստեղծությունները ֆրանսերեն թարգմանելու հնարավորություն չկա: Ես փորձեցի բացատրել, որ իմ խնդրանքը եղել է ոչ թե բոլոր բանաստեղծությունների թարգմանությունը, այլ երկլեզու ուսումնական ձեռնարկի հրատարակումը, բայց խորհրդականն այլևս չլսեց ինձ և հեռացավ:

Շատ ափսոս, որ ուսումնական այդ օգտակար ձեռնարկի հրատարակման գործը տապալվեց: Չգիտեմ, թե որն էր պատճառը՝ լուսահոգի Քրիստիան Տեր-Ստեփանյանի մաքսիմալիստական նկրտու՞մը, թե՞ այն, որ Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով ազգությամբ ֆրանսիացի խորհրդականին փոխարինել էր ազգությամբ հայը: Միգուցե նա կուսակցակա՞ն էր: ՀՅԴ անդամ՝ որը տեղյակ չէր, որ Վահան Տերյանը դարձել էր բոլշևիկյան կուսակցության անդամ և ստանձնել էր Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարի պաշտոնը հուսալով, որ հնարավորություն կստանա լուծել Հայոց ցեղասպանության հատուցման հարցը: Այն է, ստեղծել Թուրքահայաստան անկախ պետությունը, ուր կվերադառնան ցեղասպանությունից ողջ մնացած հայ փախստականները: Չգիտեր նաև, որ Տերյանին պաշտոնից հեռացնելու, նրան նացիոնալիզմի մեջ մեղադրելու և դեպի մահ գործուղելու պատճառներից էր նաև այն, որ նա բանտից և գնդակահարությունից կարողացել էր ազատել բարձրաստիճան դաշնակցականների, որոնց պատանդառել էին բոլշևիկները:

Այդ մասին, սակայն, քչերը գիտեն: Որովհետև Վահան Տերյանի այդ գործունեության մասին ճշմարիտ տեղեկատվությունն արգելված էր և նա ներկայացվել է որպես հավատացյալ բոլշևիկ:

Մինչդեռ, ինչպես Տերյանի հետ կոմիսարիատում աշխատած լուսահոգի ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն էր վկայում, Տերյանը նույնիսկ մատերիալիստ չէր: Ինչը պարտադիր պայման էր կոմունիստ լինելու համար:

Իշխանության գալու սկզբնական շրջանում բոլշևիկներին ոչ թե Վահան Տերյանն էր անհրաժեշտ, այլ այնպիսի հեղինակավոր, ազնիվ, ժողովրդի կողմից սիրված մարդկանց աջակցությունը, ինչպիսին որ Տերյանն էր: Իսկ փոխկոմիսարի պաշտոնը զբաղեցրած Տերյանի առաջին գործը եղավ այն, որ նա գրեց Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը և Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը: Նաև կարողացավ հասնել նրան, որ Լենինն ու Ստալինը ստորագրեն դեկրետի՝ Ստալինի կողմից խմբագրված տարբերակը:

Վահան Տերյանը ոչ միայն տիրապետում էր ֆրանսերենին, այսինքն, ֆրանկոֆոն էր, այլ նաև իր թարգմանություններով ու գործունեությամբ նպաստում էր ֆրանսասիրության տարածմանը Հայաստանում: Բայց դա միակողմանի չէր: Ենթադրում եմ, որ հենց ֆրանսերենի իմացությունն օգնեց նրան հեղափոխել հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված էին դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն էին: Ֆրանսերենում նույնպես բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա: Ֆրանսիական պոեզիայի գիտակ Տերյանին հաջողվեց շրջանցել այդ խոչընդոտը, և նա դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց ֆրանսիական բանաստեղծական ձևերը`սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:

Գրիգոր Էմին-Տերյան

https://www.facebook.com/groups/1609094222646573/user/100003568030172/

Վահան Տերյան տարեդարձ Գրիգոր Էմին-Տերյան ՖԲ Գրառում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին