f

Անկախ

Ոչ թե Արցախը, Նախիջևանը, այլ ՀՀ-ն ազատագրման կարիք ունի, պետք է նախ ներսից երկիրն ազատագրենք. Արսեն Վարդանյան


Մեր տղաները 1988 թ-ից հետո մեզ պարգևեցին անկախ երրորդ հանրապետություն, գրվեց մեր անկախության հռչակագիրը, որը դրվեց Սահմանադրության հիմքում։ Այն սահմանադրությունը, որ հիմա առաջարկվում է գրել, ոչ թե սովորական մարդկանց, այլ իշխանության համար է։

Նախորդ սահմանադրությունները եւս փոփոխվել, գրվել են օրվա իշխանությունների համար, բայց այն, ինչ առաջարկում է այս իշխանությունը՝ դրանով մենք խաչ ենք դնում մեր ամբողջ պատմության, մեր՝ ինքնիշխան պետություն լինելու վրա։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հայաստանի Ազատագրման բանակի հիմնադիր հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։

«Սրանում մենք ենք մեղավոր, 2018-ին մենք հեղափոխություն արեցինք, իբրև թե, դևից մեզ փրկելու համար, մինչդեռ պարզվեց՝ փրկողները 3 գլխանի դևեր են, այս մարդիկ ծրագրավորած, պլանավորած մեր պետությունը տանում են կործանման։ Ունենալով իրենց հստակ պլանները՝ նրանք, խաբելով ժողովրդին, իշխանության եկան։

Ու գիտեք՝ մարդկանց խաբելու նրանց հաջողության պատճառը մեր խեղաթյուրված կրթական համակարգն է։ «Արդյունքում, հիմա հասել ենք, մի հանգրվանի, երբ ունենք հասարակություն, որի մեծ մասը չի գիտակցում, թե ինչ է կատարվելու իր հետ։ Ակնհայտ է, որ 2020 թ-ից հետո մեր կրթական համակարգն արդեն հիմնովին են փլուզում»,- նշեց ազատամարտիկը։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունը հիմա մեկ ծրագիր ու պատվեր ունի՝ լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ «Բայց վատն այն է, որ որևէ դիմադրություն ես չեմ տեսնում։ Այն, ինչ կատարվում է հիմա, շատ նման է նրան, ինչ տեղի էր ունենում 100 տարի առաջ։

Օրինակ, երբ e-draft-ում քննարկվում էր «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը՝ ի սկզբանե, մեծամասնությունը դեմ էր նախագծին, բայց հենց Ադրբեջանի միջոցով հատկապես վերջին օրերին այդ նախագծին շատերը կողմ քվեարկեցին։ Վստահեցնում եմ, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ ադրբեջանցիներ մտել ու կողմ են քվերակել նախագծին։

Այս իշխանության համար միևնույն է, թե հայերն ինչ են մտածում, ինչ են ուզում։ Իրենք խնդիր ունեն ու ծրագրավորված բռնազավթել են Հայաստանը, տանում են այն լուծարման։ Արդյունքում, այսօր ոչ թե Արցախը, Նախիջևանը, կամ Արևմտյան Հայաստանը, այլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ազատագրման կարիք ունի»,- ասաց պահեստազորի փոխգնդապետը։

Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանի անկախության հռչակագիրը խանգարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչին արձագանքելով ազատամարտիկը նշեց, որ ադրբեջանցիներին մենք՝ հայերս ենք խանգարում՝ տարածաշրջանում մեր գոյությամբ։ «Եթե հիշում եք՝ ժամանակին Ալիևն իր հայտարարություններից մեկում նշել էր, թե Հայաստանն իրենց երկիրն է, որ հայերը Հնդկաստանից եկած քոչվոր ցեղեր են, դրանից հետո էլ սկսվեց հնդիկների անվան տակ պակիստանցիների, աֆղանստանցիների մեծ ներհոսք։ Նիկոլն էլ խոսում էր այն մասին, որ Հայաստանում մինչև 2030 թ-ի լինելու է 5 մլն բնակիչ։ Խնդիրն այն է, որ խոսում էին ոչ թե 5 մլն հայ, այլ պարզապես բնակիչ ունենալու մասին, իսկ բնակիչ կարող է լինել նաև արաբը, հնդիկը, պակիստանցին, ադրբեջանցին, ով ասես, բայց ոչ՝ հայը»,- արձանագրեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ պատահական չէ նաև մեր եկեղեցու նկատմամբ։ Սա էլ նոր չէ, արդեն մի քանի տասնամյակ Հայաստանում ծաղկում են աղանդավորական կազմակերպությունները, ու նրանք իրենց հոգևորսությունն անում են օրենքի շրջանակում։ Եթե մեր եկեղեցին չխանգարեր՝ նրանց գործունեությունն Հայաստանում վաղուց կարգելեին։ Հիմա էլ կանանց կուսությունը ստուգելու օրինագիծ են բերում խորհրդարան ու ոչ մի դիմադրություն չկա։ Չկա, որովհետև ոչ իշխանություն ունենք, ոչ էլ ընդդիմություն, նրանք իրար լրացնում են։
«Դրա համար էլ, կրկնում եմ, եթե մենք չազատագրենք Հայաստանը՝ հայը, որպես տեսակ վերանալու է այս տարածաշրջանից։ Մենք նախ պիտի ներսից երկիրն ազատագրենք մեզ գրոհած անձանցից»,- եզրափակեց ազատամարտիկը։

Արսեն Վարդանյան Արցախ Հայաստան Իշխանափոխություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին